Բացօթյա բարեգործական համերգ՝ Երևանի կենտրոնում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ այս օրերին տեղի են ունենում բացօթյա բարեգործական համերգներ, որոնցից ստացված հասույթը փոխանցվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Այսօր բացօթյա համերգը կայացավ Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ (Նալբանդյան-Արամի-Բուզանդի-Հանրապետության փողոցներին հարակից զբոսայգի)։
«Սա էլ մեր հայրենական պատերազմն է: Շնորհակալ եմ համերգի կազմակերպիչներին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին: Շատ կարևոր է, որ մեր աջակցությունը թիկունքում լինի շատ մեծ, որովհետև ճակատում շատ մեծ կռիվ է գնում և շատ կարևոր գործ: Մեր տղաներն իրենց կյանքն են դրել, ամեն օր ճակատ են մեկնում նորանոր մարդիկ: Իրենց կռիվը պետք է պսակվի հաղթանակով: Այդ հաղթանակը նաև ձեզանից է կախված, կարևոր է դրամահավաքը շարունակական լինի, մշտական ներդրումներ լինեն»,- համերգի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկաացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ համերգներ կայացել են նաև հոկտեմբերի 30-ին, 31-ի, նոյեմբերի 1-ին:
Հարակից հրապարակումներ`
- «Անունս Արցախ է» երգը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն» ընդունել է որպես հիմնադրամի հիմն
- Բարեգործական համերգ-դրամահավաք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում