Իրանը Mersad ՀՕՊ համակարգ է տեղակայել հյուսիս-արևմտյան սահմաններին
Իրանի զինուժը ուժեղացրել է իր ներկայությունը Իրանի հյուսիս-արևմուտքում՝ սահմանային շրջանները պաշտպանելու համար: Այս մասին գրում է Pars Today-ը։
Ինչպես հաղորդում է Երիտասարդ լրագրողների ակումբը, Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև ռազմական գործողությունները սրվելուց հետո, Իրանի զինուժը ուժեղացրել է իր ներկայությունը հյուսիսարևմտյան սահմանային շրջաններում:
Մինչ այժմ Իրանը այդ տարածքներում տեղակայել է 321-րդ հետևակային բրիգադը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Իմամ զաման» մեքենայացված բրիգադը, ինչպես նաև հետախուզական ռադարներ, Mersad հակաօդային պաշտպանության համակարգը, «Tor M1» և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան