Մոլդովայի նախագահական ընտրություններում եվրոպամետ թեկնածուն առաջ է անցել Իգոր Դոդոնից
Ընդդիմադիր պրոեվրոպական «Գործողություն և համերաշխություն» կուսակցության ղեկավար Մայա Սանդուն գլխավորում է Մոլդովայի նախագահական ընտրությունների առաջին փուլը՝ հավաքելով ձայների 35,61%-ը, իսկ գործող նախագահ Իգոր Դոդոնը՝ 33,01%: Այսպիսին է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները՝ քվեների 99,11% -ի հաշվարկի արդյունքներով: Այս մասին գրում է Euronews-ը։
«Գործողություն և համերաշխություն» կուսակցության առաջնորդ Մայա Սանդուն հայտարարել է, որ քվեարկել է մի երկրի համար, որը կպայքարի կոռուպցիայի դեմ, որը կհանգեցնի բազմաթիվ կլանների արդարադատության, հանուն ընդհանուր ապագայի, որը թույլ կտա բոլորին ապրել նորմալ երկրում:
Ընդդիմությունն ասում է, որ դիտորդները արձանագրել են խախտումներ քվեարկության գործընթացում, ինչպես նաև ընտրակաշառք բաժանողների:
Իգոր Դոդոնը, որին անվանում են ռուսամետ քաղաքական գործիչ, դիմելով իր կողմնակիցներին, շեշտել է. «Ես քվեարկել եմ հանուն խաղաղության և հանգստության, հանուն կայունության, հանուն բարեկամական գործընկերության»:
Իր հերթին, ԿԸՀ-ն ընտրությունները վավեր է ճանաչել, քանի որ ընտրողների ակտիվությունը գերազանցել է պահանջվող շեմը, որը Մոլդովայում կազմում է 33,33%:
Երկրում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 15-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան