Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 852 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 852 նոր դեպք: Այս մասին, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, կառավարության գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի՝ 42 579 դեպք: Ապաքինվել է ևս 1 696 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 26 800:
Կորոնավիրուսի հետևանքով, վերջին 24 ժամում երկրում մահացել է 7 պացիենտ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 342:
Բերդիա Սիճինավայի տեղեկությամբ, կարանտինի ռեժիմում գտնվում է 2 977 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ է 29 876 անձ: Վարակվածներից 4 293 մարդ բուժվում է հիվանդանոցում, իսկ 8 882 մարդ տանը:
Երեկ Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 791 դեպք, ապաքինվել էր 2 413 պացիենտ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա