Եվրոպական երկրները կոչ են անում ԱՀԿ-ին իրավունք տալ՝ անցկացնելու համաճարակի անկախ հետաքննություն
Շաբաթ օրը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը COVID-19-ի նոր դեպքերի աճի արդյունքում կրկին խիստ սահմանափակումներ սահմանեց՝ հետևելով Ֆրանսիայի, Գերմանիայի և Բելգիայի իր պաշտոնակիցներին, որտեղ գրեթե տոտալ լոքդաուն է։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Այդուհանդերձ ԱՄՆ-ը շարունակում է մնալ COVID-19-ով պայմանավորված ամենամեծ թվով վարակվածներ և մահեր ունեցող երկիրը:
Վարակվածների թվով ԱՄՆ-ին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իսպանիան, Արգենտինան, Կոլումբիան և վերջերս նաև Մեծ Բրիտանիան:
Եվրոպական երկրները կոչ են անում Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը իրավունք շնորհել անկախ հետաքննություն անցկացնելու համաճարակի շուրջ: Կազմակերպությունն այժմ իրավասու չէ անկախ հետաքննություններ անցկացնել համաճարակների վերաբերյալ և ստիպված է հիմնվել երկրների տրամադրած տեղեկատվության վրա, ինչը COVID-19-ի բռնկումից ի վեր ակնհայտ անարդյունավետ է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա