Լիովին աջակցում ենք ԼՂ խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհապաղ անհրաժեշտությանը․ Չեխ պատգամավորներ
Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատում Հայաստանի բարեկամները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է․
«Մենք՝ Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի ներքոստորագրյալ պատգամավորներս, գիտակցելով, որ հայ ժողովուրդն առաջին քրիստոնեական թագավորության ժառանգն է, որին շատ հաճախ սպառնում էին արտաքին թշնամիները և հիշեցնելով 20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Պատգամավորների պալատի 2017թ. ապրիլի 25-ի բանաձևը, արտահայտում ենք մեր աջակցությունն ու համերաշխությունը:
Սեպտեմբերի վերջին օրերին ադրբեջանական բանակի կողմից Լեռնային Ղարաբաղում նախաձեռնած զինված հակամարտության վերսկսման և պատերազմող երկու կողմերի միջև հրադադարի ռեժիմի կրկնակի խախտման առնչությամբ.
▪ դատապարտում ենք ագրեսիվ հրետանային և օդային հարվածները, ներառյալ` արգելված զենքի կիրառումը հայ բնակչության և Ստեփանակերտի ու Լեռնային Ղարաբաղի այլ վայրերի քաղաքացիական օբյեկտների նկատմամբ,
▪ գիտակցում ենք, որ ներկա իրավիճակն աղետալի է և կարող է վերջին տարիների ամենամեծ հումանիտար աղետներից մեկին վերածվել,
▪ հասկանում ենք, որ «Իսլամական պետության» կամ այլ ահաբեկչական կազմակերպությունների անդամների մասնակցության հաստատումը վտանգի տակ կդնի ողջ աշխարհի անվտանգությունը,
▪ համաձայն չենք այս հակամարտությանը Թուրքիայի մասնակցությանը, քանի որ դա կարող է ապակայունացնել իրավիճակն ամբողջ կովկասյան տարածաշրջանում, և կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը դադարեցնել ռազմական մասնակցությունը հակամարտությանը,
▪ կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին դադարեցնել մարտերը, հետևել զինադադարի պայմանավորվածություններին և հնարավոր դարձնել աճյունների արժանապատիվ հուղարկավորությունը,
▪ խնդրում ենք, որ բոլոր դերակատարները վերադառնան զինադադարի նախնական գծին և բանակցային սեղանին, ինչը թույլ կտա գտնել փոխադարձ վեճերի գործուն և կայուն լուծում,
▪ լիովին աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհապաղ անհրաժեշտությանը,
▪ խնդրում ենք Չեխիայի կառավարությանը Եվրոպական միությունում և ՄԱԿ-ում, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպություններում առաջնորդվել վերոհիշյալ սկզբունքների ոգով։
▪դատապարտում ենք ագրեսիվ հրետանային և օդային հարվածները, ներառյալ` արգելված զենքի կիրառումը հայ բնակչության և Ստեփանակերտի ու Լեռնային Ղարաբաղի այլ վայրերի քաղաքացիական օբյեկտների նկատմամբ,
▪գիտակցում ենք, որ ներկա իրավիճակն աղետալի է և կարող է վերջին տարիների ամենամեծ հումանիտար աղետներից մեկին վերածվել,
▪հասկանում ենք, որ «Իսլամական պետության» կամ այլ ահաբեկչական կազմակերպությունների անդամների մասնակցության հաստատումը վտանգի տակ կդնի ողջ աշխարհի անվտանգությունը,
▪համաձայն չենք այս հակամարտությանը Թուրքիայի մասնակցությանը, քանի որ դա կարող է ապակայունացնել իրավիճակն ամբողջ կովկասյան տարածաշրջանում, և կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը դադարեցնել ռազմական մասնակցությունը հակամարտությանը,
▪կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին դադարեցնել մարտերը, հետևել զինադադարի պայմանավորվածություններին և հնարավոր դարձնել աճյունների արժանապատիվ հուղարկավորությունը,
▪խնդրում ենք, որ բոլոր դերակատարները վերադառնան զինադադարի նախնական գծին և բանակցային սեղանին, ինչը թույլ կտա գտնել փոխադարձ վեճերի գործուն և կայուն լուծում,
▪լիովին աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհապաղ անհրաժեշտությանը,
▪խնդրում ենք Չեխիայի կառավարությանը Եվրոպական միությունում և ՄԱԿ-ում, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպություններում առաջնորդվել վերոհիշյալ սկզբունքների ոգով»։
Մարեկ Բենդա
Յան Բարտոշեկ
Մոնիկա Չերվիչկովա
Յիրժի Կոհուտեկ
Յան Հրնցիր
Մոնիկա Յարոշովա
Օնդրժեյ Վեսելյի
Լյուսի Շաֆրանկովա
Ռադեկ Ռոզվորալ
Ռադեկ Զլեսյակ
Պետր Վենհոդա
Յան Խվոյկա
Պավել Բլաժեկ
Ստանիսլավ Բերկովեց
Վացլավ Կլաուս
Օնդրժեյ Բենեշիկ
Մարեկ Նովակ
Յոզեֆ Կոտ
Յարոսլավ Բժոխ
Յանա Չերնոխովա
Ստանիսլավ Յուրանեկ
Վիտ Ռակուշան
Ալենա Գայդուշկովա
Յիրժի Ստրիչեկ
Տատյանա Մալա
Միխալ Ռատիբորսկի
Յարոսլավ Վիմազալ
Պավել Ժաչեկ
Կառլա Մարժիկովա
Կարել Ռայս
Հելենա Լանգշադլովա
Կարել Կրեյզա
Մարեկ Վիբոռնի