«Հայաստանը մարդկանց անվերջ բացահայտելու, հիանալու ու զարմանալու երկիր ա»
«Հայաստանն էն երկիրն ա, որտեղ երկու ջահել աղջիկ կարան վիզ դնեն ուղղաթիռի 3 հատ մատոռ ճարեն, եթե պետք ա։
Հայաստանն էն երկիրն ա, որտեղ Կենտրոնական բանկի աշխատողը տուն գործ թողած կարա 150կմ քշի գա, որ սնունդ առնի տանի 500 մարդու հասցնելու համար։
Հայաստանն էն երկիրն ա, որտեղ առավոտ թիմով իմանում են գյուղացու տղեն ճակատում վիրավորվել ա, 2 ժամում հասնում են բերքը առնում, որ ինքը գործերից հանգիստ լինի գնա տղուն տեսնի։
Հայաստանն էն երկիրն ա, որտեղ ֆորդի վարորդին պահածոներ են տալիս, որ տանի բաժանի զինվորներին, ինքը բոլորին տալիս ա չափաբաժնով, բայց մոտի մնացածն էլ հետա բերում գործարան, ասում ա ավելացել ա, կտաք ուրիշ վարորդի։
Հայաստանն էն երկիրն ա, որ գնում եմ տարհանվածների համար մի մեշոկ սոխ առնելու, ծախողն ասում ա էս 2 մեշոկն էլ իմ կողմից կտանես կբաժանեք։
Հայաստանն էն երկիրն ա, որ կահույքի խանութի տերը կարա իրա գործը փակի ու տարածքում կացարան սարքի անօթևան մնացած արցախցիների համար, 2 շաբաթ իրա հաշվին պահի նոր ինձ իմաց անի, որ սնունդի կարիք ունի։
Հայաստանը սիրելու երկիր ա, ապրելու երկիր ա, մարդկանց անվերջ բացահայտելու, հիանալու ու զարմանալու երկիր ա։
Մեզ միայն մի բան ա պակասում` խաղաղություն լինի։
Ստիպելով, պարտադրելով պիտի հասնենք դրան, որ մեր սերունդները էլ երբեք չտեսնենք նման արհավիրք։ Մենք իրենց ու մեր նահատակներին ապագա ենք պարտք, խաղաղ ու հզոր երկիր ենք պարտք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բերքառատ Հայաստան»-ի հիմնադիր Հայկ Մելքոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Որքա՞ն գումար է ուղղվել Արցախի աջակցությանը. ինֆոգրաֆիկա
- Հոգեբանական աջակցություն՝ արցախցի երեխաներին