ԱԻՊԾ. Ադրբեջանի կողմից հրթիռակոծման հետևանքով Ստեփանակերտում կա մեկ տուժած, Շուշիում տներ են այրվում
Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հրթիռակոծման հետևանքով նախնական տվյալներով կա մեկ տուժած։
Արցախի Հանրապետության արտակագ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ, ադրբեջանաթուրքական ուժերը «Սմերչ» կայանքից հրթիռ են արձակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Նախնական տվյալներով, այստեղ տուժել է մեկ քաղաքացի, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Թշնամին կրակ է բացել նաև բնակելի թաղամասի վրա, այրվել է մեկ ավտոտնակ ու ավտոմեքենա, զգալի վնասներ պատճառել նաև հարևանությամբ գտնվող բնակելի տներին։
«Սմերչ»-ի 3 հրթիռ արձակվել է Շուշիի ուղղությամբ։ Այստեղ այս պահին բնակելի 2 տուն է հրդեհվում։ Տեղում աշխատում են հրշեջ փրկարարները։ Տուժածների մասին տվյալները ճշտվում են։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի զինված ուժերը կրկին թիրախավորել են Ստեփանակերտը
- Շուշիի այսօրվա հրետակոծության հետևանքները՝ լուսանկարներով
- «Կյանքն ինչպես որ է». Ստեփանակերտի այսօրը
- Լուսադեմին թշնամին «Սմերչ» կայանքից կրակ է բացել Մարտունու և Շուշիի ուղղությամբ. Արցախի ԱԻՊԾ
- Ստեփանակերտի բնակիչներին տրամադրվում է գույքահարկի զրոյական տեղեկանքներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան