Հայկական կողմը, կարելի է ասել, լիովին բավարարված է այն ամենով, ինչն այսօր տեղի է ունենում. Ալեն Սիմոնյան
«Այն ամենը, ինչը որ տեղի է ունենում մեր դաշնակցային հարաբերությունների հետ, ավելի քան բավարար է, և հայկական կողմը, կարելի է ասել, լիովին բավարարված է այն ամենով, ինչն այսօր տեղի է ունենում»,- պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմումին ՌԴ արձագանքի վերաբերյալ լրագրողի հարցին՝ ԱԺ-ում հայտնեց փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Նա նկատեց, որ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնությանը և անձամբ Վլադիրմիր Պուտինին: ԱԺ փոխխոսնակը ճիշտ չհամարեց, որ ինքը շատ բաներ այսօր բարձրաձայնի:
Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ ՌԴ-ի հետ բացի ֆորմալ հարաբերություններից մշտապես կան այլ շփումներ և գործողություններ:
«Կոչ եմ անում լրագրողներին և քաղաքացիներին հստակ տարբերել ֆորմալ գործողությունները, ռեալ գործողությունները և դրանց նախորդող և հետևող գործողությունները»,- հորդորեց Սիմոնյանը՝ շեշտելով, որ միշտ չէ, որ ամեն ինչ միանգամից տեսանելի է ու կարելի է շոշափել:
Աժ նախագահի տեղակալը նկատեց, որ դիտարկելով վերջին իրադարձությունների տևողությունը, ակնհայտ է դառնում, որ ֆորմալ նամակներից, մեկնաբանություններից բացի, առաջին իսկ օրվանից գոյություն են ունեցել գործընթացներ, որոնք շատ էական նշանակություն են ունեցել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան