Բոլորի նկատմամբ կիրառվելու են աշխատանքից ազատելու և օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ. ԱՀ նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն արձագանքել է կառույցներում պետական պաշտոններ զբաղեցնողների՝ պատերազմի ժամանակ Արցախը լքելու փաստերի մասին սոցիալական հարթակներում ծավալված քննարկումներին:
«Սիրելի՛ հայրենակիցներ
Հաշվի առնելով պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսևորած ամոթալի վարքագծի փաստի առթիվ հանրային հարթակներում ծավալված քննարկումները՝ հավաստիացնում եմ, որ բոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու և, իրավիճակին համարժեք, օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացնելու համար:
Միաժամանակ, պատրաստակամություն եմ հայտնում ևս մեկ անգամ հնարավորություն տալու բոլոր նրանց, ովքեր գիտակցել են իրենց անպատասխանատու արարքի ամբողջ ծանրությունը և այսուհետ կլծվեն Հայրենիքի առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարելու վեհ գործին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Արայիկ Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում. Արայիկ Հարությունյան
- Շատ կարևոր է, որպեսզի զինվորների ոգևորությունն ու վճռականությունը վարակիչ դառնան նաև թիկունքում գտնվողների համար. Արայիկ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան