Արցախի նախագահը՝ Լավրովին. Հակաահաբեկչական պայքարի ընթացքում մեզ հաջողվել է ոչնչացնել այդ ահաբեկիչների կեսից ավելին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրում է.
«Այսօր ուշագրավ հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ տարածաշրջան տեղափոխված ահաբեկիչների թիվը մոտենում է երկու հազարի: Պարոն Լավրովին ուզում եմ վստահեցնել, որ հակաահաբեկչական պայքարի ընթացքում մեզ հաջողվել է ոչնչացնել այդ ահաբեկիչների կեսից ավելին (զոհվել և վիրավորվել են), իսկ առաջիկայում ավելի վճռական պայքար ենք մղելու՝ ողջ մնացածներին ամբողջությամբ վերացնելու ուղղությամբ:
Ի դեպ, այդ ահաբեկչական խմբավորումներին մարտերի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումները ուղարկում են առջևից՝ թիկունքից զենքի ուժով վերահսկում նրանց շարժերը, նահանջի պարագայում՝ կրակում:
Սա մեր վերջին պատերազմն է, և կռվելու ենք մինչև վերջ:
Հ.Գ.
Այս տեղեկատվությունը սիրիացի օգտատերերի շրջանում տարածելը խրախուսելի է, քանի որ Արցախի խաղաղասեր բնակչության դեմ կռվող ահաբեկիչների հարազատները պարտավոր են իմանալ ճշմարտությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Սերգեյ Լավրով. ԼՂ-ում Մերձավոր Արևելքից բերված գրոհայինների թիվը հասնում է 2 հազարի
- «Միասին պետք է Արցախի սահմաններին պայքարենք միջազգային ահաբեկչության դեմ»
- Փաշինյան. Ահաբեկիչների ներգրավումը Արցախի դեմ ագրեսիայում պետք է դառնա միջազգային հետաքննության առարկա
- Վերադարձի դեպքում՝ 1800,իսկ չվերադառնալու դեպքում 30 000 ԱՄՆ դոլար է վարձկան գրոհայիններիների աշխատավարձը․ Նովայա Գազետա
- Սիրիայից Լեռնային Ղարաբաղ գրոհայինների նոր խումբ է ուղարկվել. Ռիա նովոստի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին