Զելենսկին պատասխանել է Սարիկ Անդրեասյանի՝ ֆոսֆորային ռումբեր մատակարարելու մեղադրանքներին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերքել է այն մեղադրանքները, թե իբր Ուկրաինան ֆոսֆորային ռումբեր է մատակարարում Ադրբեջանին: Այս մասին նա գրել է հոկտեմբերի 3-ին՝ իր Telegram ալիքում, հայտնում է Regnum-ը։
Զելենսկին պատասխանել է Ռուսաստանում ապրող ու ստեղծագործող կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանին, որն օրերս բաց նամակ էր հղել Զելենսկուն՝ նրան մեղադրելով Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում հայ երեխաների մահվան մեջ:
Ուկրաինայի նախագահը գրել է, թե Անդրեասյանը հեռարձակում է «ռուսական քարոզչություն»:
«Ուկրաինան երբեք ոչ մի տեղ ֆոսֆորային ռումբեր չի մատակարարել: Ընդհանրապես։ Հատկապես այն վայրերում, որտեղ արդեն թեժ է, և որտեղ արդեն կան շատ թեժ գլուխներ, ովքեր ցանկանում են այնտեղ «աշխարհաքաղաքականորեն» ինչ-որ բան լուծել», - գրել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահը ափսոսանք է հայտնել, որ ռեժիսորը սկսել է հասարակական մեղադրանքներով, այլ ոչ թե իրեն անձամբ հարց տալով:
Զելենսկին նաև կոչ է արել հայերին «հայտնի քարոզչության հետ շփվելուց հետո ավելի հաճախ լվանալ ձեռքերը և ֆեյքեր չտարածել»: Բացի այդ, նա նշել է, որ Անդրեասյանը դեմ չի արտահայտվել Դոնբասում «ռուսական ագրեսիային»:
Հարակից հրապարակումներ`
- Ննգի համայնքի ղեկավար. Թշնամու սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում են անտառային ծածկույթները
- Շոմբի Շարփն ուշադրություն է հրավիրել Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինատեսակի կիրառմանը
- Ադրբեջանը արգելված՝ ֆոսֆորային զինատեսակներ է կիրառում Արցախի դեմ
- Ադրբեջանական ուժերը կիրառել են քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ․ ՊԲ
- Քաղաքագետ. Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զենքի կիրառումից հետո Հայաստանը անհապաղ պետք է պահանջի ՄԱԿ-ում հատուկ հետաքննություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան