Սուրեն Սարգսյան. ԱՄՆ-ն նոր նախագահի պարագայում ԼՂ հարցում չի փոխելու իր դիրքորոշումը
Հայ-ամերիկյան հարաբերություններին, դրանց պատմությանը քաջատեղյակ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է.
«Թյուրըմբռնում կա, որ ԱՄՆ նոր նախագահի պարագայում ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կարող է փոխվել դեպի դրականը
Վերաբերմունքը միգուցե, քաղաքականությունը` ոչ: Միգուցե մեր ղեկավարությանը մեկ-երկու անգամ բարձր մակարդակով ընդունեն: Սակայն գլոբալ առումով ԱՄՆ-ն տարածաշրջանում շարունակելու է իր շահերի սպասարկումը, ԼՂ հարցում չի փոխելու իր դիրքորոշումը, Իրանի և Ռուսաստանի հարցում շարունակելու է զսպման քաղաքականությունը, շարունակելու է Վրաստանին և Ադրբեջանին գնահատել որպես ռազմավարական դաշնակից, իսկ մեզ` բարձր առաջնահերթություն ունեցող պետություն:
Իրանի հետ միգուցե սկսվի քաղաքական երկխոսություն, ինչը որոշակիորեն կթուլացնի տարածաշրջանային լարվածությունը, սակայն գլոբալ առումով ամերիկացիները կշարունակեն Իրանին դիտարկել որպես մարտահրավեր:
Թուրքիայի մասով առավել կոշտ հռետորաբանության կիրառումը հնարավոր է գերակշռի, սակայն մակերեսային սանկցիաներից այն կողմ ոչինչ չի լինի: Ամերիկացիները Թուրքիային դիտարկում են որպես անառակ որդի, ով մի օր վերադառնալու է»։
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Սարգսյան. ԱՄՆ-ում սպասվում են բարդ ընտրություններ, քաղաքական ցնցումներ և հետցնցումներ
- Սուրեն Սարգսյան. Երբ ճակատամարտի ելքը վճռված է` ի օգուտ մեզ, Պոմպեոն նոր հիշեց, թե ով է ագրեսոր
- Սուրեն Սարգսյան. Աշխարհից պահանջում ենք Թուրքիայի դեմ պատժամիջոց կիրառել, մենք ինքներս չենք կիրառում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան