Վրաստանում վաղվանից դիմակները պարտադիր են դառնում բաց և փակ տարածքներում․ տուգանքը՝ 20 լարի
Վրաստանում վաղվանից շնչադիմակ կրելը պարտադիր է դառնում ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիթիշվիլին: Գրում է վրացական Առաջին ալիքը։
Նրա խոսքով, դա միակ միջոցն է քաղաքացիներին լավագույնս պաշտպանելու վարակից:
Ինչպես հայտարարել է Ցքիթիշվիլին, քաղաքացիները, ովքեր բաց և փակ տարածքներում չեն կրի շնչադիմակ, կտուգանվեն 20 լարիով (մոտ 3000 դրամ):
Նրա խոսքով՝ այս կանոնակարգն ուժի մեջ կմտնի վաղը:
«Բաց տարածքում շնչադիմակ կրելու համար կգործի նույն պատժամիջոցը և կանոնակարգը, ինչպես դա փակ տարածքում է` դա կլինի 20 լարի տուգանք: Հիշեցնենք, որ սա տուգանք է, որն ուժի մեջ է այսօրվա համար: Փակ տարածքներում շնչադիմակ կրելը պարտադիր էր, մենք պարզապես ընդլայնում ենք այս նորմը և վաղվանից պարտադիր կլինի շնչադիմակ կրել նաև բաց տարածքներում», – հայտարարել է Մայա Ցքիթիշվիլին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան