Վրաստանի կառավարության ևս մեկ անդամի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավայի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, նախարարությունից հայտնել են, որ նախարարն իրեն լավ է զգում, տանն է բուժվում։
Նա ինքնամեկուսացման ռեժիմի էր անցել վարակակրի հետ շփումից հետո։
Նախորդ օրը հայտնի էր դարձել, որ կորոնավիրուս է հաստատվել նաև այդ երկրի կառավարության ղեկավարի՝ Գեորգի Գախարիայի, կառավարության աշխատակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլիի մոտ։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում վաղվանից դիմակները պարտադիր են դառնում բաց և փակ տարածքներում․ տուգանքը՝ 20 լարի
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 943 նոր դեպք
- Վրաստանի վարչապետն ինքնամեկուսացել է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա