Քաղաքական 09:57 03/11/2020 Տարածաշրջան

Վրաստանն ու ԼՂ հակամարտությունը

Վրաստանում կայացան խորհդարանական ընտրություններ, որոնք անցան տարածաշրջանում լարված իրավիճակի ֆոնին՝ կապված ԼՂ հակամարտության հետ։ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը օրինական է ճանաչում հոկտեմբերի 31-ին կայացած ընտրությունները և կիսում ԵԱՀԿ-ի նախնական գնահատականը, որ դրանք ընդհանուր առմամբ անցել են մրցակցային միջավայրում հիմնարար ազատությունների պահպանմամբ: ԱՄՆ դեսպանությունը քննադատել է ընտրությունների ընթացքում գրանցված խախտումները՝ նշելով, սակայն, որ դրանք բավարար չեն ընտրությունները ոչ լեգետիմ ճանաչելու համար:Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Վրաստանում նախնական արդյունքների հրապարակումից հետո ընդդիմությունն անմիջապես մեղադրեց իշխանություններին ընտրությունները կեղծելու մեջ և նախաձեռնեց բողոքի ակցիաներ՝ պահանջելով արդյունքների չեղարկում և նոր ընտրությունների անցկացում: Ընդդիմությունը սպառնում է բոյկոտել նոր խորհրդարանը: Հիշեցնենք, որ ըստ ԿԸՀ-ի՝ համամասնական ցուցակով առջևում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը հավաքել է ավելի քան 48% ձայն: Նրան է հաջորդում Միխեիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում - Ուժը միասնության մեջ է» դաշինքը՝ ավելի քան 27% ձայներով: Մնացած ձայները բաշխել են մի քանի այլ կուսակցություններ:

Վրաստանում ընտրություններն անցան տարածաշրջանում լարված մթնոլորտի ներքո՝ կապված ԼՂ ռազմական գործողությունների վերսկսման և Թուրքիայի ակտիվ ներգրավվածության հետ: Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան, վերլուծաբան Ռիչարդ Կազլյարիչը վստահ է՝ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը հաշվի են առնում վրացահայ և վրացաադրբեջանցի համայնքների գործոնը:

«Վրաստանն աշխարհագրորեն գտնվում է մեջտեղում, ուստի այս զարգուցումները չեն կարող չանդրադառնալ նրա վրա: Ես հասկանում եմ, թե ինչու է պաշտոնական Թբիլիսին չափազանց հավասարակշռված հանդես գալիս»,- ասում է Կազլյարիչը:

Վերլուծաբան Վիկտոր Քիփիանիի կարծիքով էլ Վրաստանում հայկական և ադրբեջանական էթնիկ փոքրամասնությունների առկայությունը ԼՂ հակամարտության պարագայում զգալի մարտահրավեր է Թբիլիսիի համար: ԼՂ հակամարտության սրումը զգալիորեն վնասում է Վրաստանի արտաքին քաղաքական եվրոատլանտյան ուղեգիծը, գտնում է փորձագետը՝ ընդգծելով, որ Վրաստանը պահպանում է չեզոքությունն այս հարցում, սակայն ունի նաև իր աշխարհաքաղաքական շահերը:
«Որքան երկար տևի այս հակամարտությունն, այնքան դժվար կլինի Վրաստանի համար պահպանել չեզոք հավասարակշռություն»,- գտնում է նա:

Նրա կարծիքով Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև փոխկապակցվածությունն ու փոխկախվածությունը էներգետիկ և այլ հարցերի շուրջ ունի իր դերակատարումը: Մեկ այլ կարևոր գործոն է, ըստ վերլուծաբանի, Թուրքիայի աճող դերը տարածաշրջանում, որը կարող է հանգեցնել երկբևեռ նոր համակարգի ձևավորմանը Հարավային Կովկասում ի հակաշիռ Ռուսաստանի միաբևեռ գերիշխանությանը, սակայն վերլուծաբանը վստահ չէ, թե որքան հեռու կգնա այս հարցում Թուրքիան:

«Կարծում եմ Վրաստանը որքան հնարավոր է կպահպանի իր սահմանագծերը, եթե իհարկե Արևմուտքի քաղաքականությունը չդառնա ավելի պարզ և հստակ այստեղ»,- ասում է նա:
Վրաստանի իշխանությունները հակամարտության առաջին իսկ օրերից հայտարարեցին չեզոքության մասին: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան առաջարկեց Թբիլիսին որպես չեզոք հարթակ կողմերի միջև բանակցություների համար, որը սակայն մնաց անարձագանք: Շարունակվող սրացումը ծայրաստիճան բացասական ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի վրա, հայտարարել էր վարչապետը:

«Կարծում եմ, որ Վրաստանի համար իրական մարտահրավեր է լինելու ռազմամթերքի մատակարարման հետ կապված հարցը, և արդյոք Վրաստանը պատրաստ կլինի դրսի ուժերի կողմից երկու կողմերին՝ Հայաստանին և կարծում եմ Ադրբեջանին զինամթերք մատակարարելու հարցում»,- ասում է Ռիչարդ Կազլյարիչը:

Վրաստանը հայտարարեց իր ցամաքային և օդային տարածքի փակման մասին դեպի ՀՀ և Ադրբեջան ռազմական մատակարարումների համար: Վրաստանի Ազգային անվտանգության խորհուրդն իր հայտարարության մեջ նշել է, որ երկու կողմերն էլ տեղեկացվել են դրա մասին, իսկ ոչ ռազմական տարանցումը շարունակում է գործել:

Դրա հետ մեկտեղ, սակայն, լրատվամիջոցներում ու սոցիալական տարբեր ցանցերում շարունակում են տարածվել չհաստատված պնդումներ Վրաստանի տարածքով դեպի Ադրբեջան շարունակվող թուրքական ռազմական օգնության փոխադրման մասին: Հրապարակումներում նշվում են օդային ուղիներն ու քաղաքացիական թռիչքները, որոնք, ըստ այդ հրապարակումների, զինամթերք են փոխանցում Բաքու:

Ի պատասխան, Վրաստանի ԱԳՆ հայտարարությամբ վերահաստատել է, որ Վրաստանի օդային տարածքը փակ է ռազմական փոխադրումների համար, իսկ քաղաքացիական և մարդասիրական թռիչքների հարցում Թբիլիսին կատարում է իր բոլոր միջազգային պարտավորությունները: ԱԳՆ պարզաբանում է, որ քաղաքացիական թռիչքների համար չի պահանջվում հատուկ թույլտվություն, և դրանք իրականացվում են ծանուցումների և տեղեկատվության հիման վրա: Կոչ անելով բեռնափոխադրող և բեռներ ընդունող երկրներին խիստ վերահսկողություն սահմանել քաղաքացիական և մարդասիրական բեռների հարցում՝ Թբիլիսին ընդգծում է՝ բեռնափոխադրող երկրների առաջնային պարտականությունն է ապահովել քաղաքացիական թռիչքների իրականացումը Չիկագոյի կոնվենցիայի չափանիշների և սկզբունքների համապատասխան, որը արգելում է քաղաքացիական ավիացիայի կանխամտածված օգտագործումը ռազմական նպատակներով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:49
Գիդի ահազանգը. Հայաստանի կողմից առաջարկվող փաթեթները ամենաթանկն են տարածաշրջանում
«Պատերազմից, քովիդից հետո հազիվ ոտքի կանգնող զբոսաշրջության ոլորտը այս պահին բավական լուրջ դժվարությունների միջով է...
Աղբյուր` Panorama.am
23:31
«Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ նիստին
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը տարածել է  հայտարարություն, որտեղ ասված է. «Սիրելի երևանցիներ,...
Աղբյուր` Panorama.am
22:35
Փարպիում «Tesla» է այրվել
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 18-ին, ժամը 17:21-ին ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի ձոր...
Աղբյուր` Panorama.am
21:53
Մահացել է Վարդան Սիմոնյանը
Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Վարդան Սիմոնյանը: Գույժը հայտնում է Հայաստանի նկարիչների միությունը։ Հոգեհանգստի...
Աղբյուր` Panorama.am
21:48
Արմեն Աշոտյան. «Սերժին մերժելու» վարակն ընթանում է երկու հիմնական սցենարով
«5 հարց» հարցուպատասխանի շրջանակում քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, որոնց...
Աղբյուր` Panorama.am
21:34
Վիտալի Բալասանյանը հրապարակել է Փաշինյանին, Պուտինին ու Ալիևին ուղղված իր նամակը
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել իր  նամակը  2020 թ. նոյեմբերի 9-ի...
Աղբյուր` Panorama.am
21:01
ԱԲ-ն կանխատեսել է Մախաչով-Մոյկանո մենամարտի արդյունքը
Արհեստական բանականությունը՝ AI Google-ը կանխատեսել է UFC-ի թեթև քաշային կարգում ռուս Իսլամ Մախաչովի և բրազիլացի Ռենատո Մոյկանոյի գալիք մենամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:37
Ոսկան Սարգսյան. Պետբյուջեից մեծ փողեր ունե՞ք այդ միջոցառումով մսխելու
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին. «Հայաստանը, սփյուռքը...
Աղբյուր` Panorama.am
20:23
Արման Ծառուկյանն ապաքինվելուց հետո կմասնակցի՞ տիտղոսային պայքարի. Մեկնաբանել են նրա թիմից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանին ապաքինվելուց հետո տիտղոսային մենամարտ անցկացնելու երաշխիքներ UFC ղեկավարությունը...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանի ավագանու ՔՊ-ական անդամները քննարկել են միասնական տոմսային համկարգի վերաբերյալ քաղաքացիների բողոքները
Հունվարի 17-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ, որտեղ քննարկվել են քաղաքացիների բողոքները...
Աղբյուր` Panorama.am
19:50
Չալաբյան. Պահանջել Հայաստանում գործող վարչախմբից պատանդների ազատումը դարձնել «խաղաղության» պայմանագրի անքակտելի մաս
«Երեկ Բաքվում հայ ժողովրդի և նրա ազատագրական պայքարի դեմ սկսված հաշվեհարդար-դատաստանի առաջին կադրերն էին հրապարակվել, և ինձ ծանոթ...
Աղբյուր` Panorama.am
18:59
Մանկապարտեզի ղեկավարը փորձել է կոծկել դեպքը, շեղել ուշադրությունը. Արձագանք բաց նամակին
Ավան վարչական շրջանի մանկապարտեզներ ՀՈԱԿ-ից արձագանքել են թիվ 57 մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանի բաց նամակին. «Լրատվական...
Աղբյուր` Panorama.am
18:42
Տհաճ իրադրություն, դիսկոմֆորտ և կաշկանդվածություն. Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
Ավանի  /մանկապարտեզներ ՀՈԱԿ Հ 57մ /մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանը բաց նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին,...
Աղբյուր` Panorama.am
18:18
ԱՄՆ կոնգրեսականը պետքարտուղարությանը կոչ է անում Մագնիտսկու ակտով նախատեսված պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչախմբի դեմ
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Դինա Տիտուսը X-ի իր միկրոբլոգում դատապարտել է  Բաքվում պահվող հայ գերիների դատավարությունը։...
Աղբյուր` Panorama.am
18:03
Իրանն ու Ռուսաստանն արևմուտքի կարիքը չունեն. Մասուդ Փեզեշքիան
Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումը վկայում է այն մասին, որ երկու տերություններն էլ մտադիր...
Աղբյուր` Panorama.am
17:52
Սոչիում ուժեղ փոթորիկի վտանգ կա
Սոչիի լողափեր քաղաքացիների մուտքը սահմանափակվել է կանխատեսվող փոթորկի պատճառով։ «Ռիա Նովոստի»-ն գրում է, որ փոթորիկի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Արմավիրում օրեր առաջ սպանված 33-ամյա տղամարդու հարազատները հուղարկավորությունից վերադառնալիս մուտք են գործել կասկածյալի տուն
Հունվարի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
17:00
Երևանի հատակագիծն արագ է գրվել, վերանայման կարիք կա․ Բուռնազյան
Որքանո՞վ են համահունչ «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրում  ու Երևանի հատակագծում տեղ գտած նպատակները։ Ի՞նչ խնդիրներ ու...
Աղբյուր` Panorama.am
16:50
Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի իշխանությունների կողմից, դատավարության ծաղր է. Արոնյան
Հայ հայտնի գրոսմայստեր Լևոն Արոնյանը X-ի իր էջում հրապարակել է հայտնի գործարար, բարեհործ, արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի տարածած...
Աղբյուր` Panorama.am
16:30
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում 18-ի ցերեկը, 20-ի ցերեկը, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է թույլ...
Աղբյուր` Panorama.am
16:26
Հայաստանի 3-րդ հանրապետությունն այլևս չկա. Ֆարմանյան
«Հայաստանի 3-րդ հանրապետությունն այլևս չկա»,-գրում է ՀՀ երրորդ նախագահի նախկին խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:18
Պայմանագիրը թերևս լինելու է «դե ֆակտո միջուկային սպառազինություն տնօրինող» Իրանի հանդեպ դե յուրե միջուկային գերտերություն Ռուսաստանի «ծածկոցի» մասին. Քաղաքական մեկնաբան
«Հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված ռուս-իրանական համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը բավականին տարողունակ է,...
Աղբյուր` Panorama.am
15:55
Հարգելի մարզպետներ, ըստ ՀՀ ԱՆ նախարարի, դուք լավ չեք աշխատում. Անուշ Պողոսյան
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղադրել է մի նախագիծ,  որով մարզային հիվանդանոցները պետք է աշխատեն նախարարության ենթակայությամբ։...
Աղբյուր` Panorama.am
15:44
Երևանում ելույթով հանդես կգա աշխարհահռչակ թավջութակահար Ալբան Գերհարդտին
Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 30-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան»...
Աղբյուր` Panorama.am
15:12
HRW. Հայաստանում արձանագրվել են դեպքեր, երբ ԼԳԲՏ աշակերտները լքել են դպրոցը
Հայաստանում լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (ԼԳԲՏ) մարդիկ շարունակում են բախվել խտրականության, ոտնձգությունների և բռնության հետ: Իր...
Աղբյուր` Panorama.am
15:02
Վահրամ Սահակյանի դեմ քրեական գործ է հարուցվել
Թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատել է ՔԿ խոսնակ Կիմա...
Աղբյուր` Panorama.am
14:45
HRW. Մեկ տարում Հայաստանում կնասպանության չորս դեպք է գրանցվել
2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թ. Սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է կնասպանության 4 դեպք։ Նրանցից երեքը սպանվել են...
Աղբյուր` Panorama.am
14:25
Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
14:15
Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. ակցիա՝ Բաքվում հայերի ցեղաuպանnւթյnւնը հավերժացնող խաչքարի մոտ
«Ալիևը չի բավարարվի վայրահաչոցներով։ Մեծ թուրան ստեղծելու ծրագիր կա և իրենք դա իրակացնում են, դրա դեմ հայկական կողմը որևէ բան չի անում։...
Աղբյուր` Panorama.am
13:56
Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի նամակին՝ Բաքվի բանտից
«Միջազգային հանրությունը պետք է ուշադրությամբ հետևի այս աղմկահարույց գործին՝ Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքն ու արդարադատությունն ապահովելու համար»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան
15:02 18/01/2025

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}