Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Սեբաստիան Կուրցին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցին Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի կապակցությամբ:Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Ցավակցական հեռագրում , մասնավորապես, ասվում է․
«Ձերդ Գերազանցություն,
Խոր ցավով տեղեկացա Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության մասին, որն անմեղ զոհերի և վիրավորների պատճառ հանդիսացավ։
Մենք խստորեն դատապարտում ենք այդ զարհուրելի ոճրագործությունը և մեր համերաշխությունն ու անվերապահ աջակցությունն ենք հայտնում Ավստրիայի կառավարությանն ու ժողովրդին:
Հայ ժողովուրդը, որն այս օրերին Լեռնային Ղարաբաղում պայքարում է վարձկան ահաբեկիչների դեմ, լիովին հասկանում և կիսում է Ավստրիայի բարեկամ ժողովրդի զգացմունքները:
Մեր ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մտերիմներին՝ մաղթելով նրանց տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»։