Ծաղկեպսակ ու դագաղ՝ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց
Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։ Նրանք ծաղկեպսակով ու դագաղով մոտեցան գրասենյակին, հայտնեցին, որ մեկ րոպե լռությամբ հարգեն ՄԱԿ-ի գրասենյակի հիշատակը։
Այսպես նրանք իրենց դժգոհություն են հայտնում այս կառույցին, որը, նրանց խոսքով, Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմը դադարեցնելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկում, լուռ են։ Նրանք պահանջում են միջազգային հանրության համարժեք արձագանքն Արցախում տեղի ունեցող ռազմական հանցագործություններին։
«Մինչև հիմա երբ գալիս էինք ՄԱկ-ի գրասենյակի մոտ, մեր մտահոգությունները բարձրաձայնելու, փաստեր տրամադրելու համար, հաջորդ օրն ինչ որ արձագանք լինում էր, կամ գրասենյակի ղեկավարն այցելում էր քաղաքացիական վիրավորներին։ Երեկվա այցից հետո ևս հերթական հայտարարությունը եղավ, սակայն դա մեզ բացարձակապես չի գոհացնում։ Մեր պահանջն է՝ գործել, այլապես այս երկրում անելիք չունեն։ Այս ամենը, ինչ արվում է այսօր, հայ հասարակության պատասխանն է իրենց լռությանը։ Տպավոություն է, որ այս կառույցը վաղուց է մահացած, մենք նոր ենք ի հիշատակ իրեն հարգանքի տուրք մատուցում»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրա խոսքով, վիրավորական է, ծաղր է Հայաստանի համար, երբ երկու կողմին նույն հարթության վրա են դնում, երկու կողմին ուղղված հայտարարություններն են արվում, մտահոգություններ հայտնում, կոչ անում հարգել հրադադարը։
«Մեր պահանջն է դադարեցնել կոչերը, տալ հստակ գնահատական, մշակել ծրագիր, բանաձև, որը կբխի միջազգային, մարդասիրական նորմերից, իրենց կոնվենցիաներից, որն այս վիճակին վերջ կդնի։ Մենք այլևս լռելու, խնդրելու կարգավիճակում չենք լինելու։
Տպավորություն է, որ այս գրասենյակն ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին, չի հասկանում լրջությունը, սակայն մենք հակված չենք դրան, կամ սպասարկում է հանցավոր կլանին»,- նշեց ակցիայի մասնակիցը։
Հիշեցնենք, որ երեկ նույնպես ակցիա էր ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց, մասնակիցները ձողի օգնությամբ իջեցրել էին շենքի առջև բարձրացված ՄԱԿ-ի դրոշը։
Հարակից հրապարակումներ`
- Դադարեք այսքան կեղծ լինելուց. Ակցիա՝ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել
- Նեբենզյան հայտնել է, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երբ կարող է վերադառնալ ղարաբաղյան իրավիճակի քննարկմանը
- Սոսի Թաթիկյանը՝ ՄԱԿ-ին. Ի՞նչ պատահեց ձեր նպատակների հետ
- Կոչ ենք անում ՄԱԿ-ի ԱԽ-ին Արցախի ողջ տարածքում հայտարարել ոչ թռիչքային գոտի. ԼՀԿ
- Ակցիա ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի մոտ. Ինչո՞ւ է լռում ՄԱԿ-ը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա