«Միասին պետք է Արցախի սահմաններին պայքարենք միջազգային ահաբեկչության դեմ»
Հայաստանում ժամանակավոր ապաստան գտած արցախցի կանայք և երեխաները բողոքի ցույց են անում ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան մոտ։ Նրանք իրենց ձեռքին ունեն Հայրենական Մեծ պատերազմին մասնակցած հայ հերոսների նկարները, ինչպես նաև՝ Հիտլերի, Էրդողանի և Ալիևի նկարը։
«Եկել ենք դեսպանության դիմաց ևս մեկ անգամ հիշեցնելու մեր դարավոր պատմությունը, երբ հայերն ու ռուսները միասին կերտում էին հաղթանակ, աշխարհը փրկում չարիքից, ֆաշիզմից։
Եկել ենք այստեղ, որպեսզի համատեղ ջանքերով հաղթահարենք այն ահաբեկչությունը, որ այսօր կատարվում է Արցախում։
Եկել ենք այստեղ, որ աշխարհն իմանա՝ մենք չենք լռելու։ Մեր տղաները, զինվորները մեր կյանքի իրավունք են պաշտպանում հայրենիքում՝ զենքի միջոցով, մենք այստեղ մեր ձայնը բարձրացնելով կպաշտպանենք մեր հայրենիքն այնքան ժամանակ, մինչև խաղաղություն չհաստատվի մեր հայրենիքում»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նախաձեռնության անդամ Լիաննա Ադամյանը հիշեցրեց, որ Հայրենական պատերազմին մասնակցել է 600 հազար հայ, որից 314 հազարը զոհվել է կամ անհայտ կորել: Արցախից՝ 142 հազար բնակչի պայմաններում, զորակոչվել է 42 հազար, որոնցից շուրջ 20 հազարը չի վերադարձել։
«Սա լոկ թվեր չեն, սա մեր մասնակցությունն է համաշխարհային ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում: Այսօր եկել ենք ասենք, որ մենք մեր հայրերի շարունակողն ենք, մեր պապերի պատմությունն ենք, ուզում ենք այսօր այդ խաղաղության հասցեն լինի Արցախի սահմանը, միասին ենք այդ խաղաղությունը պարտադրել ֆաշիստ Հիտլերին, իսկ այսօր նոր ֆաշիստներ են Էրդողանը և Ալիևը։
Մենք պետք է Արցախի սահմաններին բարեկամ ռուս ժողովրդի հետ մասին պայքարենք միջազգային ահաբեկչության դեմ ու չեզոքացնենք նոր ֆաշիստ Էրդողանին»,- ասաց Լիաննա Ադամյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախցի կանայք ու երեխաները խաղաղության կոչով գրոհեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության օդը
- Արցախցի երեխաների համար միջոցառում՝ ֆուտբոլի ակադեմիայում
- «Պահանջում ենք իրավունք՝ մեր հողում ապրելու և արարելու». արցախցի կանայք ԵՄ գրասենյակի դիմաց են
- Արցախից մեկ պատասխան է հնչում՝ «մի խանգարեք, մենք լավ ենք, մենք ամուր ենք»
- Արցախցի կանայք ԱՄՆ-ից պահանջում են՝ այլևս չլռել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան