Իրականացվել է հերթական հումանիտար չվերթը
Պատերազմի առաջին իսկ օրվանից հայկական ավիաընկերություններն իրականացրել են արդեն մի քանի տասնյակ մարդասիրական բեռնափոխադրումներ առանց շահույթ հետապնդելու՝ ոչ առևտրային հիմունքներով, իսկ որոշները նաև սեփական միջոցների հաշվին: Այս մասին հայտնում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։
«Հումանիտար աջակցության շրջանակներում ս․թ․ նոյեմբերի 3-ին “Atlantis European Airways” ընկերության A320 ինքնաթիռով իրականացվել է Վնուկովա (05։22) -Երևան (08։54) ուղղությամբ հերթական հումանիտար չվերթը, որը կազմակերպվել է Ռուսաստանի Հայերի միության կողմից։
Չվերթով տեղափոխվել են առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղորայք, սնունդ, տաք հագուստ և առողջապահական պարագաներ»,- տեղեկացնում են կոմիտեից։
Հարակից հրապարակումներ`
- ԱԻ փոխնախարար. Հայաստան ինտենսիվ կերպով հումանիտար բեռներ են ուղարկվում
- Շտապօգնության մեքենաներով բեռնատարը հատել է ռուս-վրացական սահմանի «Կազբեգի» անցակետը. Թանանյան
- Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքի ջանքերով Հայաստան ժամանեց հերթական հումանիտար ուղեբեռը
- Ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը հասավ Հայաստան
- Ավելացել է արտերկրից ուղարկվող հումանիտար բեռների ծավալը
- Լոս Անջելեսից դեպի Հայաստան ուղևորվել է մարդասիրական բեռը տեղափոխող ինքնաթիռը
- Թուրքիան հրաժարվում է տրամադրել իր օդային տարածքը՝ դեպի Հայաստան հումանիտար բեռի տեղափոխման համար