Ջիհադիստները հայտարարել են Վիեննայում հարձակմանը մասնակցություն ունենալու մասին
Ամերիկյան SITE Intelligence Group ընկերությունը, որը վերլուծում է ծայրահեղականների տեղեկատվական ակտիվությունը, հայտնում է, որ ջիհադիստները հայտարարել են Վիենայում տեղի ունեցած հարձակմանը մասնակցություն ունենալու մասին։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
Նշվում է, որ միջադեպը դարձել է «հատուցման մի մասը» Ավստրիայի`«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ ղեկավարած կոալիցիային մասնակցելու համար:
Հիշեցնենք, եր երեկ Վիեննայի կենտրոնում անհայտ անձանց խումբը կրակոցներ է արձակել, ըստ ԶԼՄ-ների, հարձակման օբյեկտներից մեկը եղել է սինագոգը։ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է։ Կան զոհեր ու վիրավորներ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին