Ավստրիայում ՀՀ դեսպանությունը դիմել է տեղի հայերին՝ լինել առավել զգոն և խուսափել անհարկի տեղաշարժերից
Ավստրիայում ՀՀ դեսպանությունը տարածել է հայտարարություն՝ կապված երեկ Վիեննայում տեղի ունեցած հարձակման հետ։
«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով Վիեննայում ստեղծված իրավիճակը և հակաահաբեկչական գործողությունները, խնդրում ենք լինել առավել զգոն և խուսափել անհարկի տեղաշարժերից՛ հետևելով իշխանությունների ցուցումներին:
Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք կապ հաստատել դեսպանության հետ հետևյալ հեռախոսահամարով՝
00 43 (0) 1 522 74 79 105»,- նշված է Ավստրիայում ՀՀ դեսպանության հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ջիհադիստները հայտարարել են Վիեննայում հարձակմանը մասնակցություն ունենալու մասին
- Վիեննայի կենտրոնում գտնվող սինագոգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 7 մարդ է զոհվել