ՊԲ-ն լռեցրել է հյուսիսային ուղղությամբ թշնամական ուժերի նախահարձակ ակտիվությունը. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է.
«Նոյեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերվա ընթացքում ՊԲ զորքերը պաշտպանողական մարտեր են վարել արևելյան, հարավ-արևելյան և հարավային ուղղություններում: Յուրային ստորաբաժանումները դիպուկ կրակով նշված հատվածներում խոցել են հայտնաբերված ավտոմոբիլային տեխնիկան, կենդանի ուժը, ինչպես նաև 1 տանկ:
Արևելյան ուղղությամբ ճակատային գծի փոքր հատվածում, մարտավարական նկատառումներից ելնելով, ՊԲ ուժերը հետ են քաշվել՝ զբաղեցնելով հետագա մարտական գործողությունների համար առավել նպաստավոր բնագծեր:
Առավոտյան հարավային ուղղությամբ առաջխաղացման փորձ ձեռնարկող թշնամական տեխնիկային և կենդանի ուժին ՊԲ-ն հասցրել է դիպուկ կրակային խոցում՝ պատճառելով կորուստներ և ստիպելով հետ շպրտվել ելման դիրքեր: Բանակային ստորաբաժանումները լռեցրել են նաև հյուսիսային ուղղությամբ թշնամական ուժերի նախահարձակ ակտիվությունը:
Այս պահին մարտավարական առավելությունը իր կողմը թեքելու թշնամական ուժերի փորձերը շարունակվում են: ՊԲ-ն վերահսկում է օպերատիվ-մարտավարակն իրադրությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Լուսադեմին թշնամին «Սմերչ» կայանքից կրակ է բացել Մարտունու և Շուշիի ուղղությամբ. Արցախի ԱԻՊԾ
- ՊՆ ներկայացուցիչ. Այսօր էլ Հադրութի գյուղերից մեկում թշնամին թողել է մոտ 15 դի ու փախել
- ՊՆ ներկայացուցիչ. Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ-երկու դիրք
- ՊԲ-ն հաստատեց. Զոհվել է ՊԲ հրամանատարի տեղակալը
- Հերթափոխ կազմակերպելու արդյունքում կարող ենք կորցնել և հերթափոխվողներին, և հերթափոխողներին. ՊՆ ներկայացուցիչ
- ՊՆ ներկայացուցիչ. Ջալալ Հարությունյանի վիճակը կայուն է
- ՊՆ խոսնակ. Հակառակորդին ջախջախելիս վիրավորում է ստացել մեկ զինծառայող
- Փախչող հակառակորդը արգելափակվել է ձորերից մեկում. վերջինս լիակատար ոչնչացվել է. ՊԲ
- Թշնամին փորձել է առաջխաղացում ունենալ Շուշիի ուղղությամբ, բայց փորձերը ձախողվել են. Սարումյան
- ՊԲ գործողությունների արդյունքում խոցվել է թշնամական 1 տանկ, իսկ մնացածները հետ են քաշվել. Արցախի ՊՆ
- Ադրբեջանի հարվածից վնասվել է Շուշիի իրանական «Գոհար Աղա» մզկիթի պատը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան