Ավստրիայում ահաբեկչությունից հետո ձերբակալվել է ծագումով կովկասցի
Ավստրիայի ուժայինները Վիեննայում ահաբեկչությունից հետո իրականացրել են բազմաթիվ ձերբակալություններ։ news.ru-ի հաղորդմամբ, ասել է այդ երկրում ՌԴ դեսպան Դմիտրի Լյուբինսկին։
«Կան տեղեկություններ, որ ձերբակալվածների մեջ ծագումով բալկանյան երկրներից, իսլամական աշխարհից և Հյուսիսային Կովկասից մարդիկ կան»,- «Ռոսսիա 1»-ի եթերում ասել է նա։
Դիվանագետը նշել է, որ ձերբակալություններ իրականացվել են ոչ միայն Ավստրիայի մայրաքաղաքում, այլ նաև այլ քաղաքներում։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Վիեննայում անհայտ անձիք սկսել են կրակել փողոցներում՝ սինագոգի հարևանությամբ: Հրաձգությունը շարունակվել էր Վիեննայի ևս հինգ կենտրոնական փողոցներում։
Վերջին տվյաներով, զոհվել է 4 մարդ, ևս 18-ը ստացել վիրավորում։ Հարձակվողներից մեկը ոչնչացվել է։ Ավստրիայի իշխանությունները հայտնել են, որ Վիեննայում ահաբեկչությունն իրականացրել են իսլամիստները, հարձակվողներից մեկը եղել է ԻԼԻՊ-ի համակիր: Ավստրիայում հայտարարաված է եռօրյա սուգ։
Հարակից հրապարակումներ`
- Սեբաստիան Կուրցն արձագանքել է Փաշինյանի թվիթերյան գրառմանը
- Փաշինյան․ Մեր աղոթքները Ավստրիայի ժողովրդի հետ են
- Վիեննայի ահաբեկիչը եղել է ԻԼԻՊ-ի համակիր․ Ավստրիայի ՆԳՆ
- Ջիհադիստները հայտարարել են Վիեննայում հարձակմանը մասնակցություն ունենալու մասին
- Վիեննայի կենտրոնում գտնվող սինագոգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 7 մարդ է զոհվել
- Ավստրիայի կանցլեր․ Դատապարտում եմ Էրդողանի վիրավորանքները նախագահ Մակրոնի հասցեին