ԱՄԷ-ն սատարում է Մակրոնին, քննադատում Էրդողանին՝ քաղաքական իսլամը խթանելու մեջ
Արաբական Միացյալ Էմիրություններն (ԱՄԷ) իրենց աջակցությունն են հայտնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ իր մահմեդական քաղաքացիներին ֆրանսիական հասարակության մեջ հետագա ինտեգրման ծրագրերին: Այս մասին գրում է ahvalnews-ը։
Գերմանական Die Welt օրաթերթին տված հարցազրույցում ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարար Անվար Գարգաշն ասել է, որ Ֆրանսիան բոլոր իրավունքներն ունի փնտրելու այդ նպատակին հասնելու ուղիներ: Գարգաշը մերժել է այն մեղադրանքը, որ Մակրոնը ձգտում է հետագայում մարգինալացնել մահմեդականներին երկրում:
Փոխարենը, Գարգաշը մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Ֆրանսիայում դժգոհության բոցերը բորբոքելու մեջ, անցյալ ամիս Նիցցայում ֆրանսիացի դպրոցի ուսուցչին գլխատելուց և ահաբեկչությունից հետո:
«Ֆրանսիայի դեմ իր հարձակումներով Էրդողանը շահարկում է կրոնական հարցը», - հարցազրույցում ասել է Գարգաշը: Նա մեղադրել է Էրդողանին քաղաքական իսլամը խթանելու մեջ` նպատակ ունենալով սուննի մահմեդական աշխարհի առաջնորդ հաստատվելու և Թուրքիայի ազդեցությունն ընդլայնելու համար:
Ֆրանսիան և ԱՄԷ-ն վերջին տարիներին հայտնվել են Թուրքիայի դեմ նույն կողմում: Փարիզը և Աբու Դաբին աջակցում են Լիբիայի արևելքում գտնվող ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարին, իսկ ԱՄԷ-ն աջակցում է Ֆրանսիային, ինչպես նաև Հունաստանին և Կիպրոսին՝ արևելյան Միջերկրականում ընդդեմ թուրքական ծովային պահանջների:
Հարցազրույցում Գարգաշը գովաբանել է Մակրոնին՝ պատրաստակամություն հայտնելու ընդդիմանալ Թուրքիայի քաղաքականությանը, որը նա համարում է «Օսմանյան կայսրությունը վերակառուցելու» փորձի մի մաս:
«Եվրոպային անհրաժեշտ է միասնական դիրքորոշում Թուրքիայի նկատմամբ: Որտեղ Էրդողանը բացեր կամ թույլ կողմեր տեսնի, դրանք օգտագործում է իշխանություն ստանալու համար», - Die Welt-ին ասել է Գարգաշը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան