Թշնամին կորցնելով զգալի թվով կենդանի ուժ՝ հետ է շպրտվել ելման բնագծեր. ՊՆ ներկայացուցիչ
Այսօր՝ վաղ առավոտյան, գրեթե բոլոր ուղղություններով ադրբեջանական ԶՈւ-երը՝ հրոսակախմբերի, վարձկանների հետ շարունակել են հարձակողական գործողությունները։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ այսօր հրապարակվել է Թաղավարդ գյուղի հատվածում դիվերսիոն խմբի ոչնչացման տեսանյութ և ապացույցներ, գյուղերի ուղղությամբ տարբեր տեղերում դիվերսիոն խմբերի դեմ գործողությունները շարունակվել են։
Ա. Հովհաննիսյանն ասաց, որ վաղ առավոտյան Մարտունի քաղաքից հարավ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները՝ զրահատեխնիկայի, օդուժի, հրետանու աջակցությամբ, փորձել են հարձակում իրականացնել, սակայն կորցնելով մի քանի զրահատեխնիկա և զգալի թվով կենդանի ուժ՝ հետ են շպրտվել ելման բնագծեր։
«Եվ ողջ օրվա ընթացքում մեր ստորաբաժանումները՝ հատկապես հրետանային կրակով, շարունակել են թնամու ուժերի ոչնչացումը»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։
Նրա ներկայացմամբ, կեսօրին մոտ Ադրբեջանի ԶՈւ-ն հյուսիսային հատվածում՝ Քարվաճառի ուղղությամբ, մի քանի տեղամասերում փորձել է ծխածածկույթի քողի տակ դիակները հանելու պատրվակով դիվերսիոն ներթափանցում իրականացել դեպի մեր միջդիրքային տարածություններ, բայց հայտնաբերվել են, հեռահար, հատկապես հրետանու կրակով ոչնչացվել ու ետ շպրտվել։
«Քիչ առաջ հայտարարվեց, որ «Սմերչ» կայանից հրթիռակոծվել է Ստեփանակերտն ու Շուշին։ Կան տուժածներ, հրդեհ է բռնկված, որի մարման ուղղությամբ այս պահին հրշեջներն աշխատում են։ Ստեփանակերտում կոնկրետ թիրախավորվել է «Մոր և Մանկան» կենտրոնը»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։
Նա ընդգծեց, որ մարտերն ընթանում են, շատ սաստիկ ու ծանր չեն, մեր ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակը, շատ տեղերում հակառակորդին հետ շպրտելիս նույնիսկ հետապնդում են ու բնագծերի փոփոխություն կատարում։
«Այնպես որ, վստահ եղեք՝ հաղթելու ենք»,- խոսքը եզրափակեց Ա. Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԻՊԾ. Ադրբեջանի կողմից հրթիռակոծման հետևանքով Ստեփանակերտում կա մեկ տուժած, Շուշիում տներ են այրվում
- Շուշիի այսօրվա հրետակոծության հետևանքները՝ լուսանկարներով
- Արևելյան ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հակառակորդի 2 տանկ, առգրավվել 1 ՀՄՄ
- Սուրեն Սարումյան. «Դժոխքի ձորում» կոտրվել է Ադրբեջանի էլիտար հատուկ ստորաբաժանումների ողնաշարը
- ՊԲ ստորաբաժանումները կասեցրել են Քարվաճառի ուղղությամբ թշնամու առաջխաղացման փորձերը
- ՀՀ ՊՆ. Ադրբեջանական արկերից մի քանիսն ընկել է Իրանի տարածք
- Թշնամու հատուկ ջոկատայինների շարասյան ոչնչացման վայրից տեսանյութ է հրապարակվել. ՊԲ
- Թշնամական ահաբեկչական խմբավորումների, հատուկ նշանակության ստորաբաժանումների ոչնչացման գործողությունների մասին.ՊԲ
- ՊՆ. Հայաստանի տարածքից դեպի Ֆիզուլի որևէ տիպի կրակ չի վարվել
- ՊՆ ներկայացուցիչ. Մարտերը Արցախի արևելյան հատվածում շարունակվում են
- ՊԲ 4 զինծառայողներ ոչնչացրել մեր ուղղությամբ աշխատող ականանետային դասակի ամբողջ անձնակազմին
- ՊԲ-ն լռեցրել է հյուսիսային ուղղությամբ թշնամական ուժերի նախահարձակ ակտիվությունը. Արցախի ՊՆ
- Լուսադեմին թշնամին «Սմերչ» կայանքից կրակ է բացել Մարտունու և Շուշիի ուղղությամբ. Արցախի ԱԻՊԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան