Թշնամու հատուկ ջոկատայինների շարասյան ոչնչացման վայրից տեսանյութ է հրապարակվել. ՊԲ
ԱՀ Պաշտպանության Բանակը հրապարակել է տեսանյութ այսօր վարձու ջիհադիստների շարասյան ոչնչացման վայրից:
·
«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հարավ-արևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր շուկա-Թաղավարդ բնագիծ) տեղի ունեցած և շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ-ի ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական <<դժոխք>> են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում՝ ոչնչացնելով թշնամական ահաբեկչական խմբավորումներ, հատուկ նշանակության ստորաբաժանումներ ու զրահապատ ավտոշարասյուն:
Նշված տեղեկատվությունը հակառակորդի քարոզչամեքենան, ինչպես միշտ, փորձել է հերքել:
Ի լրումն և ի հաստատումն մեր կողմից նախապես տարածված հաղորդագրության՝ ներկայացնում ենք ասվածի մասին պատմող տեսանյութ,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Թշնամական ահաբեկչական խմբավորումների, հատուկ նշանակության ստորաբաժանումների ոչնչացման գործողությունների մասին.ՊԲ
- ՊԲ 4 զինծառայողներ ոչնչացրել մեր ուղղությամբ աշխատող ականանետային դասակի ամբողջ անձնակազմին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան