Այաթոլլահ Խամենեի. Իրանի երկու հարևան երկրների պատերազմը դառը խնդիր է, որը պետք է արագ ավարտվի
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այսօր հեռուստատեսությամբ ելույթ է ունեցել իսլամի մարգարեի և իմամ Ջաֆար Սադեղի ծննդյան տարեդարձերի կապակցությամբ: Խամենեին շնորհավորել է այդ կապակցությամբ, հայտարարելով, որ այսօր իսլամի գլխավոր թշնամիներն իմպերիալիզմն ու սիոնիզմն են, որ ողջ էությամբ դեմ են իսլամին:
Այաթոլլահ Խամենեին իր ելույթում նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտությանն ու ասել, որ «Իրանի երկու հարևան երկրների պատերազմը դառը խնդիր է, որը պետք է արագ ավարտվի»: Այս մասին գրում է Irna գործակալությունը։
Այաթոլլահ Խամենեին ասել է, որ Ադրբեջանին պատկանող տարածքները պետք է ազատագրվեն, ինչպես նաև պետք է երաշխավորվի Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը:
Խամենեին շեշտել է, որ միջազգային սահմանները պետք է հարգվեն, և ահաբեկիչները երբեք չպետք է մտածեն Իրանի սահմաններին մոտենալու մասին, որովհետև եթե այդպես անեն, նրանց խստորեն հակահարված կտրվի։
Հարակից հրապարակումներ`
- Արաղչի․ Տարածաշրջանի երկրների մասնակցությունը հակամարտության կարգավորմանն Իրանի ծրագրի առանձնահատկություններից է
- Իրանի օդուժը երկօրյա զորավարժություններ կանցկացնի
- Իրանի չի հանդուրժի ահաբեկչական խմբավորումների ներկայությունը իր սահմանների մոտ. Իրանի արտգործնախարար
- Վարդան Ոսկանյան. Իրանի առաջարկած կարգավորման ծրագիրն արդիական չէ
- Իրանի ԱԳ փոխնախարարը Երևանում ներկայացրել է իր երկրի մոտեցումները ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ
- Իրանի փոխարտգործնախարարը ղարաբաղյան պլանով Մոսկվայում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան