ՌԴ ԱԳՆ. Վաղ է խոսել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին
ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ կան որոշակի զարգացումներ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խոսակցությունն այժմ հենց դրա մասին է։
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։
Նա նշել է, որ Մոսկվան հանդես է գալիս Արցախում խնդրի քաղաքական կարգավորման օգտին։
«Մենք միանշանակ ելնում ենք այն սկզբունքից, որ այս հակամարտությանը ռազմական լուծում լինել չի կարող, լուծումը պետք է լինի քաղաքական, լինի համպարփակ՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը»,- ասել է նա։
ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ առայժմ վաղ է խոսել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպման մասին։
«Հիմա բանակցությունները փորձագիտական մակարդակով են, առաջին հերթին Մինսկի խմբի շրջանակում, որևէ այլ բանի մասին խոսելու համար դեռ վաղ է»,- ասել է Ռուդենկոն՝ ավելացնելով, որ ընդհանուր առմամբ Մոսկվան կնախընտրեր չշահարկել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան