Սենոր Հասրաթյան. Ալիևը պետք է գիտակցեր, որ Արցախի լեռները դիմակայելու և սեփական կամքը պարտադրելու շնորհով են օժտված
Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Չգիտեմ թուրքական սուլթանապետության նորօրյա համիդներն ինչպես, բայց Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ռազմաքաղաքական ղեկավարությունը, հանձին նրա երբեմնի դասալիք միապետի, աստիճանաբար ու հետևողականորեն հայտնվում են անելանելի դրության մեջ:
Եվ դա շնորհիվ «մեծ եղբոր» նախաձեռնած անհեռատես գործողությունների: Երևի թե Ալիևը, վատ երազում անգամ, չէր կարող պատկերացնել, որ իրեն դրդելով նման արկածախնդրության, նա ոչ միայն վտանգում է սեփական իշխանության ժառանգականության ապագան, այլև պետականությունը պահպանելու հեռանկարը:
Նա պետք է գիտակցեր, որ բացի արտաքին աշխարհաքաղաքական շահերով պայմանավորված որոշ խոչնդոտներից, Արցախի լեռներն ու անտառներն՝ իրենց աննկուն պահապաններով, դիմակայելու և սեփական կամքը պարտադրելու առանձնահատուկ շնորհով են օժտված:
Այդպես եղել է միշտ և այդպես էլ լինելու է այս անգամ: Իսկ դրանում համոզվելու համար որդի Ալիևին պետք չէր բացել ու կարդալ հույն կամ հռոմեացի պատմիչների քերթվածքներն Արցախի մասին:
Նրան ընդամենը հարկավոր էր թերթել ու ծանոթանալ հայր Ալիևի կողմից 1993-ին և 94-ին տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ գրված հիշողությունները և ամեն ինչ պարզ ու ուսանելի կդառնար: Չէ՞ որ, ինչպես ասում են, պատմությունը կրկնվելու հատկություն ունի»։
Հարակից հրապարակումներ`
- Նկատվում է հակառակորդի կողմից վարվող գործողությունների աստիճանական «պասիվացում». Սենոր Հասրաթյան
- Ինչպես միշտ, մենք ունենք նորից ինքներս մեզ վերագտնելու հզոր ձգտում. Սենոր Հասրաթյան
- Սենոր Հասրաթյան. Լիարժեք հրադադար հաստատելու և պատերազմը վերջնականապես ավարտելու համար կա մեկ իրական ճանապարհ
- Սենոր Հասրաթյան. Հարավային ուղղությամբ հակառակորդն անցել է պաշտպանության
- Սենոր Հասրաթյան. Կարմիր շուկայի ուղղությունը մեր այսօրվա Ավարայրն է
- Սենոր Հասրաթյան. Ինչ է իրականում տեղի ունեցել 2016թ. ապրիլին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան