Սուրեն Սարումյան. «Դժոխքի ձորում» կոտրվել է Ադրբեջանի էլիտար հատուկ ստորաբաժանումների ողնաշարը
«Հարավային ուղղությամբ կա մի վայր, որտեղ թշնամին մեծ կորուստներ է կրել, թերևս իրենց համար կարող է համարվել «դժոխքի ձոր»։ Այդ ուղղությամբ կոտրվել է Ադրբեջանի էլիտար հատուկ ստորաբաժանումների ողնաշարը»,- լրագրողներին ասել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը։
Նա նշել է, որ Ադրբեջանն այնտեղ մարտի էր մտցրել իր բոլոր հատուկ ստորաբաժանումները՝ թե «Յաշմայի» բրիգադը, թե ծովային հետևակը, թե արաբ վարձկաններին, սակայն հայկական ստորաբաժանումների հմուտ գործողությունների արդյունքում հակառակորդն այնտեղ կրել է իրապես մեծաթիվ կորուստներ։
Սուրեն Սարումյանն ասել է, որ արևելյան ուղղությամբ կատարվել է վերախմբավորում, ճակատային մի փոքր հատվածում մեր ստորաբաժանումները զբաղեցրել են նոր բնագծեր։
«Խոսքը մի փոքր հետ քաշվելու անհրաժեշտության մասին է, սակայն մարտական գործողությունների ընթացքում դա բնականոն երևույթ է, որևէ անհանգստության, խուճապի առիթ չկա»,- նշել է ՊԲ խոսնակը։
Նա ընդգծել է, որ պաշտպանության բանակը ժողովրդից թաքցնելու ոչինչ չունի, ամեն օր ներկայացնում է իրականությունը։
Հարակից հրապարակումներ`
- ՊԲ ստորաբաժանումները կասեցրել են Քարվաճառի ուղղությամբ թշնամու առաջխաղացման փորձերը
- ՀՀ ՊՆ. Ադրբեջանական արկերից մի քանիսն ընկել է Իրանի տարածք
- Թշնամու հատուկ ջոկատայինների շարասյան ոչնչացման վայրից տեսանյութ է հրապարակվել. ՊԲ
- Թշնամական ահաբեկչական խմբավորումների, հատուկ նշանակության ստորաբաժանումների ոչնչացման գործողությունների մասին.ՊԲ
- ՊՆ. Հայաստանի տարածքից դեպի Ֆիզուլի որևէ տիպի կրակ չի վարվել
- ՊՆ ներկայացուցիչ. Մարտերը Արցախի արևելյան հատվածում շարունակվում են
- ՊԲ-ն լռեցրել է հյուսիսային ուղղությամբ թշնամական ուժերի նախահարձակ ակտիվությունը. Արցախի ՊՆ
- ՊՆ խոսնակ. Հակառակորդին ջախջախելիս վիրավորում է ստացել մեկ զինծառայող
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան