ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի վերաբերյալ
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի աշխատակցի ՝ հայերին սպանելու կոչի վերաբերյալ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին նշված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում:
Ըստ ՈւԵՖԱ-ի, առաջիկա հետաքննության վերաբերյալ մանրամասները կտրամադրվեն ավելի ուշ։ Նշվում է, որ ՈւԵՖԱ-ի կարգապահական կանոնադրության 31. 4 հոդվածի (թշնամանք հրահրելն արգելելը) համաձայն, պետք է ուսումնասիրվի հայտարարությունը, որն արվել է սոցիալական ցանցերում «Ղարաբաղ» ակումբի պաշտոնական անձի կողմից։
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք է հղել ՈՒԵՖԱ՝ ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբին հեռացնել եվրագավաթների խաղարկությունից, խստագույնս պատժել «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովին։ Վերջինս սոցցանցերից մեկի իր պաշտոնական էջում կատարել էր գրառում, որտեղ բառացիորեն կոչ էր անում սպանել բոլոր հայերին՝ ծերերին, կանանց, երեխաներին՝ առանց տարբերակման: Նա նաև արդարացնում էր Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու փաստը: Իբրահիմովն արդեն հասցրել է ջնջել գրառումը, սակայն, բնականաբար, հարյուրավոր օգտատերեր հասցրել են տեսնել այն և պահպանել:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանում վայրագ հայատյացությունը դարձել է հասարակության լայն շերտերի կենսակերպ. Արթուր Մարտիրոսյան
- ՀՖՖ-ն պահանջում է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբին հեռացնել եվրագավաթների խաղարկությունից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին