ԱՀԿ-ն աշխարհում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կրիտիկական է համարում
Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վուժնովիչը նշել է, որ ներկայումս աշխարհն անցնում է կորոնավիրուսային համաճարակի կրիտիկական փուլով: Այս մասին գրում է Gazeta-ն։
«Գլոբալ առումով մենք համաճարակի կրիտիկական փուլում ենք, հատկապես հյուսիսային կիսագնդում: Հաջորդ մի քանի ամիսները շատ դժվար կլինեն։ Որոշ երկրներ ծանր վիճակում են գտնվում», - ասել է ԱՀԿ ներկայացուցիչը:
Վուժնովիչը նշել է, որ կորոնավիրուսային վարակի մակարդակը շարունակում է արագանալ, մահացությունների թիվը վերջերս մնում է համեմատաբար կայուն:
Վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 46,8 միլիոն մարդ, ավելի քան 1,2 միլիոն մարդ մահացել է, 31,3 միլիոնը վերականգնվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան