Ադրբեջանի բնակիչները համացանցում ծաղրում էին Ալիևին. ՊՆ ներկայացուցիչ
«Այո, կան հակասություններ, որոնք նկատել են նաև Ադրբեջանի բնակիչները, որոնք երեկ և այսօր համացանցում ծաղրում էին Ալիևին և հարց էին տալիս՝ հերի՞ք չէ նույն գյուղերը մի քանի անգամ «ազատագրես»»,- Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի նախագահը երեկ ներկայացնելով իր պնդմամբ իրենց կողմից գրաված գյուղերի ցանկը՝ նշել է գյուղերի անուններ, որոնց գրավման մասին Ադրբեջանը հայտարարել էր պատերազմի առաջին օրերին, արդյո՞ք չկան հակաստություններ։
Հարցերից մեկին պատասխանելով՝ Ա. Հովհաննիսյանն ասաց, որ Ադրբեջանը գոնե ցամաքային զորքերի՝ հետևակի և զրահատեխնիկայի մասով, կարծես, արդեն չկա, գոյություն չունի, և այդ մնացորդները տարբեր տեղերից հավաքելով, գումարելով վարձկաններին, ահաբեկիչներին, էլիտար ստորաբաժանումների մնացորդներին՝ փորձում է տարբեր հարձակումներ անել։
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ մարտերն ինտենսիվորեն որոշակի առումով քչացել են, արդյո՞ք դիվանագիտության արդյունք է, թե՞ կա այլ պատճառ, ՊՆ ներկայացուցիչն ասաց. «Պատճառը մեկն է՝ Ադրբեջանի Զինված ուժերի կրած կորուստներն ու մարտունակազրկումը»։
Նա նաև հայտնեց, որ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում իրավիճակն այս պահին համեմատաբար հանգիստ է, երեկ այդ ուղղությամբ կիրառվել է հրետանային միջոց՝ ոչ մեծ տրամաչափի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան