Արտակ Մանուկյան. Սա էլ աղյուսակը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղայակ Արտակ Մանուկյանը, անդրադառնալով երեկ ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հայտարարությանն ու դրան հետևած մամուլի հրապարակումներին, գրել է.
«2021թ պետական բյուջեի նախագծով ՉԿԱ 21% պարգևավճարների բարձրացում։ Աշխատանքի վարձատրությունը (որի մեջ ներառված է նաև պարգևավճարները) 2021թ աճել է 2.8%-ով։ Մասնավորապես 2020թ հաստատվել է 87.3 մլրդ դրամի աշխատանքի վարձատրության ֆոնդ, որը 2021թ նախագծով նախատեսվում է 89.7 մլրդ դրամ։ Սա էլ աղյուսակը․․․ինչպես տեսնում եք 21% ՉԿԱ․․
Հ․Գ․ Համադրելիություն ապահովելու ու մեթոդաբանապես կոռեկտ համադրություններ անելու համար պետք էր դիտարկել նաև հարկային և մաքսային մարմինների աշխատողների պարգևատրումը, որը 2021թ ամբողջությամբ արտաբյուջեից դուրս է եկել։
Աղյուսակում ներկայացված են համադրելի թվեր»։
Հարակից հրապարակումներ`
- Աշխատանքի վարձատրության ֆոնդը աճում է ընդամենը 2.8%-ով, պարգևավճարներինը՝ 1.04%-ով. Արտակ Մանուկյան
- Տնտեսագետ. Միայն պարգևավճարների գումարով կարելի է գնել երկու տասնյակ տանկ կամ ԱԹՍ֊ներ
- Աղասի Ենոքյան. Պարգևավճարները 21% -ով ավելացնելով՝ ստուգում են՝ ժողովուրդի ականջներից դեռ կարո՞ղ է կախել լապշա
- Արման Ղուկասյանը՝ պաշտոնյաներին. Հրաժարվել 2021 թվականի բոլոր պարգևավճարներից
- 2021-ի բյուջեով պարգևավճաների համար 18 միլիարդ 825 միլիոն դրամ է նախատեսված. պատգամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին