ՊԲ ստորաբաժանումները կասեցրել են Քարվաճառի ուղղությամբ թշնամու առաջխաղացման փորձերը
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է.
«Քարվաճառի ուղղությամբ ժամը 13:30-ին, օգտագործելով ծխային արկեր, հակառակորդը փորձել է ձորից դուրս բերել նախորդ օրվա ընթացքում իր զոհված զինծառայողների դիերը: Սակայն հայկական կողմի հրանոթային և ականանետային դիպուկ կրակի արդյունքում հետ է շպրտվել՝ թողնելով ևս երկու դի:
Նույն ուղղությամբ ժամը 13:40-ին թշնամական ուժերը, միջդիրքային տարածքում ծխաքողարկվելով, 30 հոգանոց խմբով փորձել են ձեռնարկել ներթափանցման փորձ: Այս դեպքում ևս, ՊԲ ստորաբաժանումների ճշգրիտ ականանետային կրակով, կասեցվել է հակառակորդի առաջխաղացումը, ինչի արդյունքում վերջիներս, կորուստներ կրելով, նահանջել են ելման դիրքեր:
Ժամը 14:30-ին, կրկին Քարվաճառի ուղղությամբ, նկատվել է հակառակորդի կուտակում մարտական դիրքերի շրջանում: Յուրային ուժերը ժամանակին հավաստանշել են թշնամական ուժերի կուտակման փորձերը և ոչնչացրել պատսպարվելու փորձ կատարող հակառակորդի 4 զինծառայողի:
Օպերատիվ իրադրությունը, ինչպես Քարվաճառի, այնպես էլ մնացած ուղղություններում գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո»։
Հարակից հրապարակումներ`
- Թշնամու հատուկ ջոկատայինների շարասյան ոչնչացման վայրից տեսանյութ է հրապարակվել. ՊԲ
- Թշնամական ահաբեկչական խմբավորումների, հատուկ նշանակության ստորաբաժանումների ոչնչացման գործողությունների մասին.ՊԲ
- ՊՆ. Հայաստանի տարածքից դեպի Ֆիզուլի որևէ տիպի կրակ չի վարվել
- ՊՆ ներկայացուցիչ. Մարտերը Արցախի արևելյան հատվածում շարունակվում են
- ՊԲ 4 զինծառայողներ ոչնչացրել մեր ուղղությամբ աշխատող ականանետային դասակի ամբողջ անձնակազմին
- ՊԲ-ն լռեցրել է հյուսիսային ուղղությամբ թշնամական ուժերի նախահարձակ ակտիվությունը. Արցախի ՊՆ
- ՊՆ ներկայացուցիչ. Այսօր էլ Հադրութի գյուղերից մեկում թշնամին թողել է մոտ 15 դի ու փախել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան