Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 100-ի
Թուրքական Իզմիրում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 100-ի: Այս մասին հայտնում է երկրի արտակարգ իրավիճակների և բնական աղետների գործակալությունը, հաղորդում է Gazeta-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր 98 զոհվածի և 994 վիրավորի մասին:
«Վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժը 100 մարդու կյանք խլեց», - ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին 7.0 բալ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ Էգեյան ծովում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է թուրքական Իզմիրից 34 կմ հեռավորության վրա։
Երկրաշարժի արդյունքում հունական Սամոս կղզու Նեոն Կառլովասի քաղաքում փլուզվել է Աստվածամոր եկեղեցին: Երկրաշարժը զգացվել էր նաև Աթենքում: Սամոսում 2 մարդ զոհվեց և 20-ը վիրավորվեցին: Այնտեղ վեց ամիս ժամկետով արտակարգ դրություն է հայտարարվել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան