Հարցաքննության է կանչվել խաղաղության կոչ արած ևս մեկ ադրբեջանցի ակտիվիստ
Ադրբեջանցի քաղաքական ակտիվիստ Ամրա Թախմազովը կանչվել է պետական անվտանգության ծառայություն հարցաքննության: Կանչի պատճառը չի նշվել, սակայն Թախմազովը OC Media-ին ասել է, որ դա ամենայն հավանականությամբ պայմանավորված է իր հակապատերազմական դիրքորոշմամբ, որը նա արտահայտում է սոցիալական ցանցերում:
Թախմազովն ասել է, որ վստահ է, որ պետական անվտանգության վարչությունը բազմաթիվ բողոքներ է ստացել իր հրապարակումների վերաբերյալ, բայց չի կարծում, որ իրեն կձերբակալեն:
Նշվում է, որ Թախմազովը առաջին ադրբեջանցի ակտիվիստը չէ, ով հարցաքննվել է հակապատերազմական հայտարարությունների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան