Արցախ մեկնելուց հետո ադրբեջանցիները սպառնում են Միլոնովին
Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը «Ռիա Նովոստի» գործակալությանը պատմել է, որ սոցցանցերով և մեսենջերով իրեն պարբերաբար սպառնում են ադրբեջանցիները՝ ընտանիքի անդամների հետ հաշվեհարդար տեսնելու մասով։ Նա պատրաստվում է դիմել Ռուսաստանի ՆԳՆ-ին:
«Սկսեցին ակտիվ սպառնալիքները մեսենջերով։ Սպառնալիքները վերաբերում են ինձ և երեխաներիս ... Ինձ ներառել են Ադրբեջանի սև ցուցակում: Սա մի վիճելի հարց է, որին ես նորմալ եմ արձագանքում։ Բայց այն, ինչ իրենց թույլ են տալիս Ադրբեջանի տարածքում գտնվող այս մարդիկ՝ սպառնալիքներ իմ երեխաների, իմ ընտանիքի հանդեպ, պարզապես անընդունելի են: Սա լկտիություն է: Բնականաբար, ես սա այսպես չեմ թողնի», - ասել է Միլոնովը:
Հարակից հրապարակումներ`
- Միլոնովի այցն Արցախ հանգիստ չի տալիս Ադրբեջանին
- Միլոնով. Չեմ ցանկանում լինել մի երկրի սպիտակ ցուցակում, որ թուրքական անօդաչուներ է ուղարկում կանանց ու երեխաներին սպանելու համար
- Բաքուն Պետդումայի պատգամավոր Միլոնովին ընդգրկեց անցանկալի անձանց ցուցակում` Արցախ կատարած այցի պատճառով
- ԱՀ ԱԺ նախագահը հանդիպել է Վիտալի Միլոնովին
- Արայիկ Հարությունյանն ընդունել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովին
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան