2021 թվականին 2019-ի համեմատ աշխատավարձի ֆոնքն աճել է 4.1 մլրդ դրամով. Էդվարդ Հովհաննիսյան
«2019 թվականին ծրագիրը կազմել է 28.7 մլր դրամ, 2020 թ՝ 29.1 մլրդ րամ, իսկ 2021 թվականին նախատեսվել է 32.6 մլրդ դրամ»,- ներկայացնելով 2021 թ, պետական բյուջեում հարկային-մաքսային ծառայությունների ծրագիրը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նաև պատգամավորներին հայտնեց, որ 2020 թվականին ՊԵԿ կատարողականը կազմում է 82 տոկոս:
Նա տեղեկացրեց, որ ծրագրի մեջ ներառված է 11 միջոցառում: Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով, ծրագրի շրջանակներում նախատեսվում է ոլորտի քաղաքականության մշակում, մոնիթորինգ, համակարգում, գանձում, վերահսկողություն և աջակցող այլ ծառայություններ:
Ըստ ՊԵԿ նախագահի, 2019, 2020 և 2021 թվականների համար ծախսերը համապատասխանաբար կազմել են 17.3 , 19.7 և 21.4 մլրդ դրամ: Վերջին ցուցանիշից 16.3 մլրդ դրամը, կամ 76.2 տոկոսն ուղղված են աշխատավարձերի կամ պարգևատրման համար նախատեսված ծախսերին:
Հովհաննիսյանը հայտնեց, որ 2021թվականին՝ 2019 և 2020 թվականների համեմատ կա աշխատավարձի ֆոնդի աճ, համապատասխանաբար 4.1 և 1,7 մլրդ դրամ, որը պայմանավորված է աշխատակիցների աշխատավարձերի բնականոն աճով և և դրա համամասնությամբ հաշվարկվող պարգևատրման ֆոնդով:
Հարակից հրապարակումներ`
- Հարկ վճարողների պատասխանատվության աստիճանն է բարձրացել.Ատոմ Ջանջուղազյան
- ԱԺ-ն սկսեց 2021 թ պետական բյուջեի քննարկումը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան