Սեբաստիան Կուրցն արձագանքել է Փաշինյանի թվիթերյան գրառմանը
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ թվիթերյան գրառմանը։
«Շատ շնորհակալ եմ համերաշխության ու աջակցության Ձեր խոսքերի համար։ Այս դժվար ժամանակներում դա մեզ համար շատ բան է նշանակում։ Ավստրիային չեն վախեցնի ահաբեկչության այս սարսափելի գործողությունները։ Միասին մենք կպաշտպանենք մեր բաց հասարակություններն ու դեմոկրատական արժեքները»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել էր՝ մեր աղոթքները Ավստրիայի ժողովրդի հետ են։
«Լեռնային Ղարաբաղն արդեն մեկի ամսից ավելի է պայքարում է Ադրբեջան-Թուրքիա ահաբեկչական տանդեմի դեմ։ Ես վշտակցում եմ Ավստրիայի ժողովրդին, մաղթում եմ համբերություն զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին՝ արագ ապաքինում»,- գրել էր Հայաստանի վարչապետը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին յոթ մարդ է զոհվել Վիեննայի կենտրոնում գտնվող սինագոգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Ավստրիայի իշխանությունները հայտնել են, որ Վիեննայում ահաբեկչությունն իրականացրել են իսլամիստները, հարձակվողներից մեկը եղել է ԻԼԻՊ-ի համակիր:
Thank you very much for your kind words of solidarity and support! This means a lot to us in these difficult times. #Austria will not be intimitated by such horrific acts of terror. Together we will defend our open societies and democratic values.
— Sebastian Kurz (@sebastiankurz) November 3, 2020
Հարակից հրապարակումներ`
- Վիեննայի ահաբեկիչը եղել է ԻԼԻՊ-ի համակիր․ Ավստրիայի ՆԳՆ
- Ջիհադիստները հայտարարել են Վիեննայում հարձակմանը մասնակցություն ունենալու մասին
- Վիեննայի կենտրոնում գտնվող սինագոգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 7 մարդ է զոհվել