Վիեննայի ահաբեկիչը եղել է ԻԼԻՊ-ի համակիր․ Ավստրիայի ՆԳՆ
Ավստրիայի իշխանությունները հայտնել են, որ Վիեննայում ահաբեկչությունն իրականացրել են իսլամիստները, հարձակվողներից մեկը եղել է ԻԼԻՊ-ի համակիր: Այս մասին գրում է Euronews-ը։
Ահաբեկչության արդյունքում զոհվել է 3 մարդ, մոտ մեկ տասնյակ մարդ վիրավորվել է հրազենից, երբ երեկոյան ժամը 8-ի մոտակայքում հարձակվողները սկսել են կրակել փողոցներում՝ սինագոգի հարևանությամբ: Հրաձգությունը շարունակվել էր Վիեննայի ևս հինգ կենտրոնական փողոցներում։
Հարձակվողներից մեկը վերացվել է ոստիկանության կողմից: Մեկի որոնումը շարունակվում է:
Միջադեպի ականատեսներից մեկն ասում է. «Մենք չգիտեինք՝ փախչո՞ւմ ենք հարձակվողներից, թե հակառակը՝ մոտենում ենք նրանց: Հետևաբար, մենք վազեցինք մոտակա հյուրանոցը և այնտեղ ապաստանեցինք»:
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը չի բացառել, որ ահաբեկիչները կարող են ունենալ «հակասեմական դրդապատճառներ»:
Ալպյան Հանրապետության ՆԳՆ ղեկավար Կառլ Նեհամերը դիմել է երկրի մայրաքաղաքի բնակիչներին.
«Եթե հնարավոր է, ես խնդրում եմ վիեննացիներին չլքել տունը, քանի դեռ չկա լուրջ և համոզիչ պատճառ»:
Ավստրիայի ժողովրդի հետ համերաշխություն են հայտնել Եվրամիությունը, ինչպես նաև եվրոպական երկրների ղեկավարները:
Ավստրիայի իշխանությունները համոզված են, և դա հրապարակավ ասվում է, որ ոճրագործները մասնագիտորեն պատրաստված էին և լավ զինված:
Երկրորդ հարձակվողին որոնելու համար ներառվել է հատուկ նշանակության «Կոբրա», արագ արձագանքման ստորաբաժանման առնվազն հարյուր աշխատակիցներ, ինչպես նաև քաղաքացիական համազգեստով ոստիկաններ:
Հարակից հրապարակումներ`
- Ջիհադիստները հայտարարել են Վիեննայում հարձակմանը մասնակցություն ունենալու մասին
- Վիեննայի կենտրոնում գտնվող սինագոգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 7 մարդ է զոհվել
- 50 թուրք երիտասարդներ ներխուժել են Վիեննայի Սուրբ Անտոնիա Պադուանսկի եկեղեցի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին