Վիեննայի կենտրոնում գտնվող սինագոգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 7 մարդ է զոհվել
Յոթ մարդ է զոհվել Վիեննայի կենտրոնում գտնվող սինագոգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնել է OE24 հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Հեռուստաալիքի տվյալներով ՝ հարձակվողներից մեկը սպանվել է: Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը հաղորդում է մեկ ձերբակալվածի մասին:
OE24 հեռուստաալիքի հաղորդմամբ, Վիեննայի կենտրոնում տեղի ունեցած կրակոցներին զուգահեռ, հանցագործները ռեստորանում նաև պատանդներ են վերցրել: «ՌԻԱ նովոստին» հայտնել է, որ վերջին տեղեկատվությունը դեռ չեն հաստատել:
Պատանդ վերցնելու դեպքը յոթերորդ շրջանի Mariahilfer Straße փողոցում գտնվող «Akakiko» ճապոնական ռեստորանում է եղել: Հրաձգությունը տեղի է ունեցել ավելի վաղ Վիեննայի առաջին՝ կենտրոնական շրջանի սինագոգում:
Ըստ OE24 հեռուստաալիքի, սինագոգի հարակից փողոցում մոտ 50 կրակոց է հնչել, կրակոցները լսվել են նաև բարում: Ներխուժողները գնդացրից են կրակ են բացել:
Ըստ «Kronen Zeitung» թերթի, հարձակվողներից մեկը գործի է դրել պայթուցիկ սարքը: Եվս մի քանի մարդ փախուստի մեջ են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան