Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 943 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 943 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, քիչ առաջ թարմացվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի՝ 44 522 դեպք: Ապաքինվել է ևս 1 833 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 28 633:
Կորոնավիրուսի հետևանքով, վերջին 24 ժամում երկրում մահացել է 20 պացիենտ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 362:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 3 080 քաղաքացի, ստացիոնարում դիտարկման տակ է՝ 4 253 մարդ, կովիդ-հյուրանոցներում գտնվող անձանց քանակը կազմում է 2 264: Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Երեկ Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 852 դեպք, ապաքինվել էր 1 696 պացիենտ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա