Արցախցի կանայք կարում են էկո պայուսակներ
Արցախից Հայաստան եկած կանայք Արագածոտնի մարզում բացել են կարի արտադրամաս, կարում են էկո պայուսակներ:
«Արցախից եկած կանայք արդեն տևական ժամանակ է Արագածոտնի մարզում մեր օժանդակությամբ բացել են կարի արտադրամաս։ Նախաձեռնությունը կոչվում է «Արցախցի կանայք` Արցախի համար»:
Կարում են էկո պայուսակներ: Վաճառքից ստացված հասույթի 50%-ը փոխանցվում է կանանց որպես աշխատավարձ, իսկ մյուս 50%-ն ուղղվում է ընդհանուրի սոցիալական կարիքներին»,- այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է դերասան Մկրտիչ Արզումանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Իսպանիան օգնություն կտրամադրի արցախցի ընտանիքներին
- ԱԱՏՄ-ն դիտարկում է արցախցի մեր հայրենակիցների կացավայրերի սանիտարահիգիենիկ վիճակը
- Բացառված է, որ արցախցի մեր հայրենակիցը գիշերի դրսում. Զարուհի Բաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան