«Գանձասար-Կապանը» չի ներկայացել «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպմանը
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, պետք է կայանար VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Գանձասար-Կապան»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։
Ըստ ՀՖՖ Պրոֆեսիոնալ մրցումների անցկացման կանոնակարգի հոդված 17-ի 01 կետի՝ մասնակից թիմերը պարտավոր են ժամանել մարզադաշտ խաղի նշանակված ժամից նվազագույնը 75 րոպե առաջ:
«Գանձասար-Կապան» թիմը չի ներկայացել խաղին: Ըստ ՀՖՖ Պրոֆեսիոնալ մրցումների անցկացման կանոնակարգի հոդված 17-ի 03 կետի՝ եթե թիմը խաղասկզբից 60 րոպե առաջ մարզադաշտ չի ժամանել և ուշացման պատճառների մասին խաղի պատվիրակին չի տեղեկացրել, ապա համարվում է խաղին չներկայացած։ Խաղի մրցավարը և պատվիրակը պարտավոր են արձանագրել տվյալ փաստը այդ խաղի արձանագրությունում և պատվիրակի զեկույցում և ներկայացնել ՀՖՖ:
«Գանձասար-Կապան»-«Արարատ-Արմենիա» չկայացած հանդիպման վերաբերյալ որոշումը կկայացվի՝ ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կանոնակարգի հոդված 36-ի կետ 5-ի համաձայն:
Ավելացնենք, որ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը մինչ օրս պաշտոնապես չի տեղեկացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում ելույթները դադարեցնելու վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- Ծեծի են ենթարկվել մրցավարն ու ՀՖՖ տեսուչներից մեկը․ ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել
- 6 ֆուտբոլիստ հեռացել է Գանձասար-Կապանից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները