Սա պետական ահաբեկչության հերթական դրսևորում է. ԱԳՆ-ն՝ Ստեփանակերտի և Շուշիի թիրախավորման մասին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից Արցախի Հանրապետության Ստեփանակերտ և Շուշի քաղաքների հրթիռակոծման փաստը:
«Նոյեմբերի 3-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից «Սմերչ» կայանքի կասետային ռումբերով վերստին թիրախավորվել են Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես հարվածներ են հասցվել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Կան տուժածներ:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտի բժշկական հաստատությունների շարունակական թիրախավորումը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նպատակը՝ առավելագույն զոհեր հասցնել Արցախի քաղաքացիական բնակչությանը, հատկապես առաջնագծից հեռու գտնվող կանանց և երեխաներին:
Սա պետական ահաբեկչության հերթական դրսևորում է, որն իրականացվում է մի պետության կողմից, որը Թուրքիայի ջանքերով արդեն իսկ դարձել է Հարավային Կովկասում միջազգային ահաբեկիչների և գրոհայինների կուտակման կենտրոն:
Արձանագրում ենք, որ Արցախի ժողովրդի համար ստեղծված գոյութենական վտանգների պայմաններում Արցախի իշխանությունները և Պաշտպանության բանակը ունեն սեփական բնակչությունը պաշտպանելու և թշնամուն հակահարված տալու անքակտելի իրավունք»,- ասվում է ԱԳՆ պաշտոնական կայքէջում հրապարակված մեկնաբանության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտը՝ թշնամու կողմից թիրախավորվելուց հետո
- Կադրեր՝ հրթիռակոծված Շուշիից
- Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ 2 քաղաքացի է տուժել
- ԱԻՊԾ. Ադրբեջանի կողմից հրթիռակոծման հետևանքով Ստեփանակերտում կա մեկ տուժած, Շուշիում տներ են այրվում
- Ադրբեջանի զինված ուժերը կրկին թիրախավորել են Ստեփանակերտը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին