Թշնամու նպատակն է արգելված զինատեսակներով էլ ավելի մեծ վնաս հասցնել խաղաղ բնակավայրերին. ՄԻՊ
«Ադրբեջանի նպատակն է Արցախին հասցնել հնարավորինս շատ վնաս՝ առաջնահերթ նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, վերջիններիս ուղղությամբ արգելված զինատեսակներով զինված հարձակումները կրում են թիրախային բնույթ»,- այսօր խորհրդարանում ՀՀ 2021թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
Ըստ նրա, ակնհայտ է, որ խոսքը թիրախային զինված հարձակումների մասին է՝ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի խաղաղ բնակավայրերի նկատմամբ. «Խոսքը մտադրված թիրախային հարվածներ հասցնելու մասին է: Հատկապես Արցախի դեպքում դա առավել քան ակներև է, մտադրությունն է հասցնել այնքան վնաս, որքան հնարավոր է՝ հենց առաջնահերթ նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ»։
Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ իր ուշադրության ներքո է պահում նաև Հայաստանի խաղաղ բնակավայրերի նկատմամբ հարձակումները:
Նա շեշտեց, որ երկու մարզերի բնակավայրերի ուղղությամբ կատարվում են զինված, հրթիռային հարձակումներ: Խոսքը հենց առաջին օրերից Գեղարքունիքի մարզի խաղաղ բնակավայրերի, գյուղերի նկատմամբ հարձակումների և Սյունիքի մարզի Երիցվանք, Արծվանիստ, նաև Դավիթ Բեկ, Ագարակ գյուղերի նկատմամբ հարձակումների մասին է:
«Այս ամենի հետևում պետք է հստակ հասկանալ, վերլուծել, գտնել իրական դրդապատճառները, իրական մտադրությունները: Նախ պետք է հաշվի առնել հետևյալ գործոնները՝ թիրախային զինված հարձակումները խաղաղ բնակավայրերի նկատմամբ, զինված հարձակումներն արգելված զինատեսակներով: Մասնավորապես, եթե սկզբում խոսքը միայն կասետային զինատեսակների մասին էր, ապա հիմա արդեն՝ քիմիական տարրեր պարունակող, զանգվածային ոչնչացման զենքի օգտագործման մասին է:
Ակնհայտ է մտադրությունը՝ արգելված զինատեսակներով էլ ավելի մեծ վնաս հասցնել խաղաղ բնակավայրերին: Այդ հարձակումները կրում են հենց թիրախային բնույթ»,-նշեց Արման Թաթոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՄԻՊ-ը ճշտում է ադրբեջանցիների կողմից Տող գյուղի բնակչի գլխատման լուրը
- Արման Թաթոյանը մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների հարցով դիմել է ՍԴ
- Արցախի առնվազն 1815 հա անտառների հրդեհումը պատերազմական հանցագործություն է. Արցախի ՄԻՊ
- ՄԱԿ-ը ենթադրաբար որպես ռազմական հանցագործություն է որակել Հադրութում 2 հայ գերիների սպանությունը. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին