Արցախում Ադրբեջանի կողմից սպանվածների թվում մեկ մանկահասակ աղջիկ կա, յոթ կին
Մինչև նոյեմբերի 3-ը ներառյալ Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 46 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 38 տղամարդ: Նման տվյալներ է հրապարակել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Առավել մեծ թվով զոհեր գրանցվել են Ստեփանակերտում, Հադրութում, Մարտունիում։ Քաղաքացիներից 25-ը սպանվել են բնակության վայրում, չորսը՝ աշխատանքի վայրում, 16-ը՝ հասարակական այլ վայրում, մեկը՝ գերության մեջ։
Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 144 մարդ, որից 123 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 104-ը արական, իսկ 19-ը` իգական սեռի քաղաքացիներ են:
Արցախի Հանրապետության 170 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 13800 մասնավոր անշարժ գույք, 2100 մասնավոր շարժական գույք, 3100 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՄԻՊ-ը ճշտում է ադրբեջանցիների կողմից Տող գյուղի բնակչի գլխատման լուրը
- Արտակ Բեգլարյան. Ադրբեջանի կողմից վնասվել են Արցախի դպրոցների 27-28 տոկոսը
- Արտակ Բեգլարյան. Շուշիում կան վիրավորներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան