Հասարակություն 12:35 04/11/2020 Հայաստան

Անձնական տվյալները կարող են օգտագործվել հասարակության դեմ վնասակար միջամտություն իրականացնելու նպատակով. Հայրապետյան

Պատերազմական իրավիճակում անձնական տվյալների պաշտպանության ոլորտը լրացուցիչ առանձնահատկություն է ձեռք բերում. շատ են սկսում անձնական տվյալներն օգտագործել որպես գործիք, միջոց այլ, ոչ իրավաչափ, վնասակար միջամտություն իրականացնելու համար։ Ասուլիսում ասաց ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը։

«Դա ցույց է տրվում նաև այս պատերազմական իրավիճակում Ադրբեջանի հաքքերների կողմից իրականացվող միջամտության ձևերով, երբ որ մարդկանց անձնական տվյալները  ձեռք բերելուց հետո սկսում են օգտագործել ոչ իրավաչափ նպատակներով՝ տարածել ապատեղեկատվություն, խուճապ և այլն։ Այս համատեքստում ինչքան շատ ու իրական աձնական տվյալներ է  հնարավոր լինում ձեռք բերել, այդքան հեշտ է  իրականացնել ապատեղեկատվության կամ խուճապի տարածումը»,- նշեց նա։

Գ. Հայրապետյանի խոսքով, իրական անձնական տվյալների միջոցով հնարավոր է դառնում ապատեղեկատվությունը, կեղծիքը որպես իրական հրամցնել։

Ի՞նչ է պետք անել դրանից խուսափելու համար։ Նա խորհուրդ տվեց լինել բծախնդիր ու առավելագույնս պաշտպանել անձնական տվյալները, մարդիկ պետք է իմանան, որ  իրենց անձնական տվյալները ոչ միայն իրենցն են և ոչ միայն իրենց դեմ են ուղղված, կարող են կիրառվել որպես գործիք, զենք հասարակության այլ անդամների դեմ ապատեղեկատվության, խուճապի տարածման հարցերում, հետևաբար, պետք է պաշտպանել այդ տվյալները հնարավորինս օգտագործելով և տեխնիկական, և կազմակերպչական   միջոցառումներ.

«Հնարավորինս պետք է ապահովել էջերի հարթակների անվտանգությունը, ընտրել բարդ գաղտնաբառեր, չտրամադրել այլոց, միացնել  երկփուլանի վավերացումը  բոլոր հնարավոր հարթակներում, որոնք դրա հնարավորությունը տալիս են։ Սրանք տեխնիկական միջոցառումներ են, որոնք կարող են ապահովել մարդկանց տվյալների պաշտպանությունը։

Ինչ է նշանակում կազմակերպչական միջոցառում. չվստահել, սեփական կամքով չտալ տվյալներ ուրիշներին, հրապարակային չդաձնել  գաղտնաբառը, չտեղադրել   էջերում, բաց հասանելի եղանակով զգայուն տեղեկություն սեփական կամ այլոց տվյալների վերաբերյալ»։

Գ. Հայրապետյանն ասաց, որ անձնական էջերը գողանալու համար դիմում են տարբեր հնարքների.

«Կարող է մարդը իբր թե Ֆեյսբուքից հաղորդագրություն ստանալ ու ինչ-որ պատրվակով խնդրեն նրան տրամադրել իր գաղտնաբառն ու մուտքանունը։ Արտաքինից շատ նման լինի Ֆեյսբուքին, բայց իրականում հասցեում տեսնում են, որ Ֆեյսբուքից չէ։ Բայց եթե  մարդիկ այս խայծը կուլ տան և տրամադրեն իրենց գաղտնաբառը, անկախ նրանից, թե ինչքան էլ բարդ գաղտնաբառ ընտրած լինեն, ինքնակամ զիջում են հակառակորդին։ Դրանից հետո կմտնի իրենց էջ ու կսկսեն վնասել ուրիշներին»։

Նա հիշեցրեց, որ մի քանի օր առաջ խորհրդատվություն էին տրամարդել տեսախցիկների հետ կապված։ Գ. Հայրապետյանն ասաց, որ տարածքները տեսանկարահանող տեսախցիկների կոտրելու դեպքեր շատ չեն եղել, սակայն հարձակման ռիսկ կա, կրկնվող, պարբերաբար կիրառվող հնարք է։

Մասնագետը նաև մի քանի համեմատություն արեց. «Մարդը տանից դուրս գալուց բանալիով փակում է դուռը, որ մարդ չմտնի։ Նույն հաջողությամբ պետք է համացանցային հարթակները փակել, թույլ չտալ այլոց մտնել, գաղտանաբառը  չտրամադրել ուրիշներին։ Դռանն ապահով կողպեք են դնում, հետևաբար գաղտնաբառն էլ պետք է լինի ապահով։ Բոլոր հնարավոր հարթակներում պետք է սովորել և կիրառել երկփուլանի վավերացում, այն դեպքում, որ եթե հաքքերները կարողանան ձեռք բերեն, միևնույնն է՝ չկարողանան տիրանալ էջերին, օգտագործել ապատեղեկատվություն տարածելու նպատակով»։

Նա ընդգծեց՝ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ որևէ մեկին զգայուն կամ ոչ զգայուն, սեփական և այլոց տվյալներ տրամադրելուց, որևէ հարթակում գաղտնաբառները գրանցելուց։  Գ. Հայրապետյանն ասաց, որ եթե նախկինում ադրբեջանցի հաքքերները կոտրում էին մարդկանց էջերը կամ էլեկտրոնային հասցեները, հայտարարում էին այդ մասին։

«Ինչ որ մի փուլում սկսվեց տեղեկություններ հրապարակվել՝ անձնագրային կամ այլ անձնական տվյալներ։  Հասկացանք, որ դա ստացված չէ հենց այդ կոտրված հարթակից։ Պարզվեց, որ հաքքերները սովորել են ոչ միայն կոտրել էլեկտրոնային հասցեն, այլ նաև նայել, թե մեջն ինչ կա։ Ամեն մարդ էլ կարող է նման հարձակման զոհ դառնալ, հետևաբար՝ կարևոր տեղեկություններ միմյանց փոխանցելիս, փոխանցելուց հետո այդ տվայները պետք է ջնջել այնտեղից»,- ասաց Գ. Հայրապետյանը։

Նա նշեց, որ պետք է առավել զգոնություն ցուցաբերել՝ դրսևորելով կոլեկտիվ պատասխանատվություն հասարակության առաջ, որովհետև այլևս անձնական տվյալները չեն օգտագործվում հենց կոնկրետ միայն այդ մարդուն վնասելու, հետևելու, գտնվելու վայրն իմանալու համար, այլ օգտագործվում է, և ավելի շատ, հասարակության մեջ ապատեղեկատվություն, խուճապ տարածելու, այլ վնասակար միջամտություն իրականացնելու համար։

«Այսինքն, մարդկանց տվյալները, հատկապես զգայուն, կարող են օգտագործվել այլ, ավելի վնասակար միջամտություն իրականացնելու նպատակով»,- ընդգծեց ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:43
UFC-ի նախկին չեմպիոնը անհանգստություն է հայտնել Ծառուկյանի վերաբերյալ
Բրիտանացի մարտիկ, UFC-ի նախկին չեմպիոն Մայքլ Բիսպինգը կիսվել է UFC-ի թեթև քաշային կարգի (70 կգ) դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող...
Աղբյուր` Panorama.am
20:29
Առուշ Առուշանյանի պատիժը խստացվեց.1 տարի 8 ամիս ազատազրկման փոխարեն՝ 1 տարի 11 ամիս ազատազրկում
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշման դեմ բողոքները թեև մասնակի բավարարվել են, բայց Առուշ...
Աղբյուր` Panorama.am
20:12
Զուրաբիշվիլին միացել է համընդհանուր գործադուլին
Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է համընդհանուր նախազգուշական գործադուլին: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Զուրաբիշվիլին այս պահին...
Աղբյուր` Panorama.am
19:59
Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին․ Թևանյան
Նիկոլ Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ Այս մասին  ֆեյսբուքյան էջում...
Աղբյուր` Panorama.am
19:43
Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությանը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է ավտովթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստյան...
Աղբյուր` Panorama.am
19:28
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի
Թուրքիայի «Ազգային հետախուզության ծառայությունը» (MİT) տեղային գործողությամբ սպանել է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորման...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը միայն կարող է կանխել ապագայում մարդկության դեմ այսպիսի ոճրագործությունների կրկնությունը․ ՀՀ ԱԳՆ
 ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Բաքվում տեղի ունեցած ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում է․ «Այս օրերին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առաջին հերթին՝ գործի մարդ էր Մհերը․ Մենուա Սողոմոնյան
 «Պատերազմն ու այս վիճակն ամեն ինչ փոխեց և մարդու համար առջնային դարձավ հենց գաղափարակից ընկերը։ Մհերի հետ պայքարի ընկեր էին,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Շատ չասված բառեր են մնացել, որոնք այլևս չենք կարողանա ասել նրան․ Էլինար Վարդանյանը՝ Մհեր Սահակյանի մասին
«Մհեր Սահակյանը հայրենիքին, ընկերներին, ընտանիքին նվիրված մարդ էր։ Նվիրված սկզբունքներին ու այն արժեքային համակարգին, որը կարող է կրել...
Աղբյուր` Panorama.am
18:32
Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի
Նախորդ տարի ընդունվել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր շրջափուլը նախանշող 2024-2026 թթ. ռազմավարությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:19
Բայդենն ու Բլինքենը չօգնեցին,հակառակը` նախընտրեցին ԱՄՆ ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Ադրբեջանին․ Արամ Համբարյան
ԱՄՆ Հայ դատի հանձնախբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն անդրադարձել է երեկ ստորագրված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական փաստաթղթին՝ գրելով․ «Ջո...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ռամշտայնի կոալիցիան փառաբանողները ի՞նչ կասեն․ Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Ի դեպ, Ռամշտայնի կոալիցիան փառաբանողները ի՞նչ կասեն, վերջ Ուկրաինան գրավե՞ց Ռուսաստանը, թե՞...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը հանդես կգա Պրահայում մոնղոլ բարիտոն Ամարտուվշին Էնխբատի հետ
Փետրվարի 28-ին Պրահայի հանրահայտ «Օբեցնի դում»ի Սմետանայի համերգասրահում հանդես կգա սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը։ Orer.eu-ի...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունն է՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում
«Ենթադրում ենք՝ այդ օրն էլ գնացել էր մեկին օգնության։ Մհեր Սահակյանի նման մարդիկ քիչ են մեր իրականության մեջ»
Աղբյուր` Panorama.am
17:43
Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը. Պապիկյան
«Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը, բայց դե ֆակտո որևէ մասնակցություն չունենք, և մենք չենք մեղավոր, որ ՀԱՊԿ-ում ՀՀ-ից...
Աղբյուր` Panorama.am
17:34
ԱՄՆ հետ ստորագրված կանոնադրությունն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է, քան երկկողմ առաջընթացի արգասիք. Օսկանյան
«Անփայլ փաստաթուղթ. ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրը չի հասցեագրում Հայաստանի մարտահրավերները»,- այպես է բնութագրում նախօրեին Վաշինգտոնում...
Աղբյուր` Panorama.am
17:30
Դատախազությունը պահանջում է դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:...
Աղբյուր` Panorama.am
17:22
Ձկնագողության դեպքեր են հայտնաբերել
Հունվարի 10-ից 14-ը ՆԳՆ ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսաչական մարմնի և Շրջակա միջավայրի նախարարության Սևանի տեղամասի էկոպարեկային...
Աղբյուր` Panorama.am
17:17
Կալիֆորնիա. մոլեգնող հրդեհների պատճառով արգելվել են ֆիլմերի և հեռուստասերիալների նկարահանումները
Կալիֆորնիայի հրդեհների վնասը կկազմի առնվազն 250 միլիարդ դոլար, բայց թվերը վերջնական չեն: Հրդեհի դեմ պայքարը շարունակվում է։ Լոս Անջելեսի...
Աղբյուր` Panorama.am
16:59
ՀՀ-ն և ես, որպես պաշտպանության նախարար, չեն տեսնում, որ կան հիմքեր, որպեսզի տարածաշրջանն էսկալացվի. Սուրեն Պապիկյան
«ՀՀ սահմանների անվտանգույունը մենք պետք է երաշխավորենք մեր բալանսավորված քաղաքականությամբ։ Բեռը դնել միայն Զինված ուժերի վրա, բեռը դնել...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սուրեն Պապիկյանը քիչ առաջ բացահայտ ստեց. «Փաստինֆո»
«Սուրեն Պապիկյանը քիչ առաջ մամուլի ասուլիսում  բացահայտ ստեց. նա հայտարարեց, թե 2020 թվականին ստորագրված հուշագիրը, որով հայկական...
Աղբյուր` Panorama.am
16:48
Հայտնի է Վենետիկի միջազգային բիենալեում Հայաստանը ներկայացնող նախագիծը
Վենետիկի Ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին մասնակցելու համար ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր մրցույթ հայաստանյան տաղավարը ներկայացնող...
Աղբյուր` Panorama.am
16:39
Կարասինը՝ Երևանի քայլերի մասին. Ազարտը քաղաքականության մեջ հաճախ բերում է անսպասելի արդյունքների
Երևանի ակտիվությունն այլ երկրների հետ համագործակցության տարբեր փաստաթղթեր ստորագրելու հարցում կարող է բարդ հետևանքներ ունենալ Հայաստանի և նրա...
Աղբյուր` Panorama.am
16:35
Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
«Երևանի քաղաքապետարանը հերթական անգամ ապացուցեց, որ իր համար քաղաքացիների իրավունքներն ու շահերը բացարձակապես կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:28
2024 թվականը շատ կարևոր և ԶՈւ-ի զարգացման համար բարենպաստ տարի էր. Սուրեն Պապիկյան
«2024 թվականը շատ կարևոր և Զիմված ուժերի զարգացման համար բարենպաստ տարի էր, այն նաև ԶՈւ-երի համար հնարավորություն էր, որպեսզի կարողանան...
Աղբյուր` Panorama.am
16:21
Մտահոգություններ՝ էյֆորիայի փոխարեն. Սուրենյանց
Հունվարի 14-ին Վաշինգտոնում, ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
15:54
Արդյո՞ք Նիկոլի կառավարությունը, աշխարհաքաղաքական հակասությունների վրա կառուցված հերթական ստրատեգիական սուտը չի հորինել՞ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Նիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ 1. Օպերատիվ ստեր- դրանք...
Աղբյուր` Panorama.am
15:44
Ի՞նչ է նախադիաբետը
Նախադիաբետը այն վիճակն է, երբ արյան մեջ գլյուկոզի միջանկյալ ցուցանիշը գերազանցում է նորմը, սակայն բավարար չէ «2-րդ տիպի շաքարային...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները
Հարկադիր կատարման ոլորտի շարունակական թվայնացման արդյունքում` քաղաքացիների համար լրամշակվել և ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}